Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 101 / 240
ԿԱՅԹ
II
(-ի, -ից)
«կողով, 60 լիտրանոց մի չափ»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ ասոր. kailtā
(Հազիվ թե)
«չափ»
Հազիվ թե երկրորդ իմաստով կապ ունենա ասոր. kailtā «չափ» բառի հետ (բաղարկո՞ւմ)
ԿԱՅՍ
«մի տեսակ քամի»
Ծագումն անհայտ է
ԿԱՆԱԲՈՍ
«մի աստղ (Նաւ եւ Աղաւնի համաստեղութիւնների միջեւ)»
(աստղաբաշխական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κἀνωβος (κἀνοπος)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 510
ԿԱՆԱՓՆԻՏՈՎ
«պարսկական մի ծառ (խնձորանման պտղով)»
Ծագումն անհայտ է
ԿԱՆԿԱՏ
«փշոտ մի բույս, կակտուս»
Փոխառություն (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանկատունկ
Տե՛ս նաեւ
ԿԱՆԿԱՐ
(կանգար, կանկար, կանկառ, կանգկար)
«փշոտ մի բույս, արտիճուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. kangar
Մատենագիտություն
H. AG 268;
Աճ. ՀԱԲ 515
ԿԱՆՈՒԽ
-ոյ, -ի, -աց
«վաղ, վաղեմի, հին, վաղ առավոտյան»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանխել,
կանխի,
կանխագետ,
կանխախաւսութիւն,
կանխածանաւթ,
կանխակալ,
կանխահաս,
կանխասաց,
կանխարկ
Նոր՝
կանխադրութիւն
կանխադրութիւն
ԿԱՆՉ
(-ոյ, -ի, -ից)
«բարձրաձայն լաց, կանչ»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *kan-
«երգել, հնչել»
առանց բաղաձայնական տեղաշարժի՝ որպէս բնաձայն արմատ
բնաձայն կազմութիւն: Աւելի քիչ հաւանական է անմիջապես բխեցնել հնդեւրոպական *kan- «երգել, հնչել» արմատից (առանց բաղաձայնական տեղաշարժի՝ որպէս բնաձայն արմատ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանչել,
կանչիւն,
կանչուկ,
լալականչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517
ԿԱՆՏԻՏԱՏ
«հունական պալատական մի պաշտոնյա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κανδιδάτος < լատ. candidatus
Մատենագիտություն
H. AG 380;
Աճ. ՀԱԲ 517
ԿԱՇԻ
(-ւոյ, -եաց)
«կաշի, մորթ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. kūšu
(թերեւս)
«կաշի»
Փոխառութիւն թերեւս սեմական աղբիւրից (սա էլ՝ սումերերենից): Աճառյանը (ՀԱԲ 2, 518) սրան է միացնում նաեւ արաբ. qaš' «չորանալ» արմատից ծագող qašā'a «մի կտոր չորացած կաշի», qaš'a «չոր մորթ» եւ այլ բառեր, որոնք ակկադ. բառի հետ կապ չունեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաշռանալ,
կաշեայ,
հաստակաշի,
եաթնեկաշնեան,
կաշեգործ,
կաշեգործութիւն,
կաշեկազմ,
կաշեղէն,
կաշեպատ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 518
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։