Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 100 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԱՐՁԱՆ
(-ի, -աց)
«արձան, կոթող, սահմանաքար, կուռք, բուրգ»
Ծագումն անհայտ է
իրանական ծագումը, բայց համապատասխան ձեւ չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արձանագիր,
արձանագրել,
արձանանալ,
արձանութիւն,
արձանաքար,
մահարձան
Նոր՝
արձանագործ, արձանագործութիւն, յուշարձան, խաչարձան
արձանագործ, արձանագործութիւն, յուշարձան, խաչարձան
ԱՐՁՈՅԼ
(-ի)
(արձուղ, արձող, արձուղ)
«ուռկան, ձկնորսական ցանց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *serk՛-
«գործուածք, հիւսուածք, ցանկապատել»
(անմիջական նախաձեւ՝ *srk՛o-tel)
Կապ ունի՞ հնդեւրոպական՝ *serk՛- «գործուածք, հիւսուածք, ցանկապատել» արմատի հետ (*srk՛o-tel > արձոյլ)։ Հնչիւնապէս կասկածելի է։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ερκος «ցանկապատ, յատկապէս (հգն.), ցանց, ուռկան»
լատ.
sarcina «կապ, կապոց»
ԱՐՃՈՒՃԻ
«դատաւոր (թաթարական)»
Փոխառություն
Աղբյուր՝ թաթարական yaryuči
փոխառութիւն թաթարական աղբիւրից՝ yaryuči։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 326
ԱՐՃԻՃ
(-ոյ)
«անագ» (արճճեայ) «կապար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *arčič
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արճճափակ,
արճճակապ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
arzīz
Մատենագիտություն
H. AG 111;
Աճ. ՀԱԲ 326
ԱՐՃՈՒԱՆ
«հուդայածառ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. arĵuvān < պրսկ. arĵavān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 326
ԱՐՄ
(-ի)
(արմն, -ին)
«արմատ, ճյուղ, շառավիղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *er-
«շարժել, հուզել, բարձրացնել»
(անմիջական նախաձեւ՝ *or-mo-, *ormen-, *ormenos)
թերեւս այստեղից է նաեւ հայերի արմեն անվանումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արմնիլ,
արմախարիսխ,
արմատ,
արմատել,
արմատագետ,
արմատախիլ,
արմատակեր,
արմատանալ,
արմատիք,
արմատաժողով,
երկարմատեան,
հաստարմատ,
խորարմատ
Նոր՝
արմատական, արմատանալ, կինարմատ, կնիկարմատ, զարմ, զարմուհի, անզարմ, քաջազարմ, բարեզարմ, կայսերազարմ, արմանալ, արմանալի, արմացումն, զարմանալ, զարմանագործ, զարմանազան, զարմանալի, զարմացումն, ընզարմ
արմատական, արմատանալ, կինարմատ, կնիկարմատ, զարմ, զարմուհի, անզարմ, քաջազարմ, բարեզարմ, կայսերազարմ, արմանալ, արմանալի, արմացումն, զարմանալ, զարմանագործ, զարմանազան, զարմանալի, զարմացումն, ընզարմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ορμενος «ցողուն, ծիլ, ընձյուղ»
հուն.
οραμνος «ճյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 327;
Ջահ. ՀԼՊ 123
ԱՐՄ
«հանդիպում է մեկոն (մրկոն) «խաշխաշ» բառի բացատրության մեջ՝ նեղ («խաշխաշ») կամ լայն («բույս») նշանակությամբ»
Ստուգաբանություն
Վերջին դեպքում, որ ավելի հավանական է, նույնանում է արմ «արմատ, ճյուղ, ընձյուղ» բառի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 327
Տե՛ս նաեւ
ԱՐՄԱ
«զինանշան»
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. arma
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 328
ԱՐՄԱՆ
(-ի, -աց)
(բ. արմա)
«խոշոր ալյուր (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
ԱՐՄԱՍ
«սուզաբարթ»
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։