Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 100 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 191, սյունակ 1 Էջ 191
ԴԵԿՏԵՄԲԵՐ «տարվա վերջին ամիս՝ դեկտեմբեր»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. december
սեպտեմբեր եւ հոկտեմբեր ձեւերի համաբանությամբ...
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՀ I (ուշ՝ նաեւ դիհ) «կողմ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. deh «երկիր. քաղաք. գյուղ»
Աղբյուր՝ պ. dih, deh «գյուղ»
Մատենագիտություն
H. AG 139; Աճ. ՀԱԲ 646
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՀ II «կիզում, այրում»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *dhegu̯h- «այրել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *dhegu̯h- «այրել» արմատից ծագող որեւէ ձեւի հետ։ հայերենին մոտ է հ. հնդկ. dāhā «հրդեհ» ձեւը, բայց ինչպե՞ս կարող էր այն հայերենի աղբյուր լինել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրդեհ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. daxša «հրդեհ»
հ. հնդկ. dāhā «հրդեհ»
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՀՈՒՊ «նպաստ» կամ «նվաստ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ
Տե՛ս նաեւ
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՀՊԵՏ (դեհապետ, դեհեպետ) «կուսակալ, իշխող»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dehpat
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդնդեհպետ
Մատենագիտություն
H. AG 139; Աճ. ՀԱԲ 647
Տե՛ս նաեւ
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՂ I (-ոյ, -աւք, ուշ՝ նաեւ -ի, -ից) «(կանաչ, դալար) խոտ, դեղաբույս, բուժախոտ, դեղ, դարման, թույն, կախարդանք, մարմինն օծելու անուշահոտ յուղ, աչքի ծարիր, թանաք, արեբ, կպչան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel- «ծաղկել, կանաչել»
Այստեղից է նաեւ դեղին գույնանունը: *dhel- «ծաղկել, կանաչել» արմատից՝ *dhal- ձեւի կողքին, որից դալար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղատու, դեղել, դեղագիտութիւն, դեղագործ, դեղոց, դեղախոյնկ, դեղահունդ, դեղաբուխ, դեղուն, անդեղեայ, անդեղայ, անթեղայ, մաղձադեղ, մկնդեղ, սեւադեղ, դառնադեղ, թմրադեղ, կապնդեղ, հացադեղ, խաշնդեղ, ծակնդեղ, դեղագիր, դեղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղատուփ, դեղափոշի, դեղին
Տե՛ս նաեւ
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՂԱՍՈՐ «(ինչ-որ բացասական ածական)»
Անստույգ (թերեւս)
Թերեւս կազմված է դեղ եւ մոր «մորմ» բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղ, մոր
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՂԱՆԻ (տեղանի) «մախաղ, պարկ, տոպրակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *thel- «ուռուցիկություն, կամար կամ փոս, խոռոչ»
Կազմված է -անի ածանցով՝ դեղ- արմատից, որ թերեւս բնիկ հնդեւրոպական ծագում ունի՝ *thel- «ուռուցիկություն, կամար» կամ «փոս, խոռոչ» արմատից (*«ծռել»)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. θολος «կամարավոր կառույց»
հուն. θολια «ամառային կլոր գլխարկ»
մ. նիդեռ. doel «փոս»
գ. dole «փոքր փոս»
գ. dul «խողովակ»
հ. եկեղեցսլավ. долъ «անցք, փոս»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՂԲ «դեղին»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel-bh- «ծաղկել, կանաչել»
Առանց ածականի ձեւն առկա է դեղ բառի մեջ
Տե՛ս նաեւ
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՂԵԽ (դեղեղ-, դեխեխ) «պղտոր, խռով», դեղեխ (դեղեղ) «դավաճան, նենգ մարդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhel- «տարուբերել, դողալ, տարուբերվել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhel- «տարուբերել, դողալ, տարուբերվել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղեխել, դեղեխիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. դող
հայ. դողալ
հայ. դեխ-
շվեդ. բրբ. dilla «տարուբերել»