Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ահ» որոնման արդյունք՝ 1859 բառահոդված · Էջ 100 / 186
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 428, սյունակ 1 Էջ 428
ԿՈՒՊՐ (-եր) «կուպր, ձյութ»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. kuprā
Աղբյուր՝ ակկադ. kupru(m)
հմմտ. նաեւ ակկադ. kupru(m)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապրաշաղախ, կապրածիբ, կապրածէք, կապրապատ, կապրել, կապրատեսակ, կապրեփեաց, կապրութիւն
Մատենագիտություն
H. AG 308; Աճ. ՀԱԲ 661; Ջահ. ՀԼՊ 458, 477
Էջ 428, սյունակ 1 Էջ 428
ԿՈՒՌ (կուռ-ք, -ոց «կուռք») «կոռած, բանուկ, հոծ, խիտ, սպառազեն»
Փոխառություն (թերեւս)
ուրարտերենից կամ ենթաշերտային այլ լեզվից, որի ժառանգորդները պահպանվել են նաեւ կովկասյան լեզուներում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռապաշտ, կռածոյ, կռած, կռան, կռանագործ, կռանակուռ, կռանել, կռուվիզ, անկուռ, երկաթակուռ, երդմնակուռ, թեւակուռ, պատկերակուռ, մարմարակուռ, խաւարակուռ, կարծրակուռ, ոսկրակուռ, քար(ա)կուռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. kuriwi «կուռ, սերմ, հոծ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 662
Էջ 428, սյունակ 1 Էջ 428
ԿՈՒՌԱՅ (-ի, -ից) «մահմեդական հոգեւորական՝ ղուրան կարդացող» (կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qurrā’
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 663
Էջ 429, սյունակ 1 Էջ 429
ԿՈՒՐ II «կեր, անասնակեր, ապրուստ, շահ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gʷer- «կլանել, ուտել» (անմիջական նախաձեւ՝ *gʷ(ə)r-)
արմատից, որտեղից` կեր (տե՛ս), այլեւ` բալթ. *gurtla, պրուս. gurcle «կոկորդ», ռուս. жрать «խժռել» եւ այլն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերակուր, կերակրել, կերակրիչ, կերակրչութիւն, գազանակուր, գետակուր, գերեզմանակուր, դեղակուր, ձովակուր, տատանակուր, վաճառակուր, ջրհեղեղակուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
բալթ. *gurtla
պրուս. gurcle «կոկորդ»
ռուս. жрать «խժռել»
Մատենագիտություն
H. AG 459; Աճ. ՀԱԲ 575, 665; Pok. IEW 474
Տե՛ս նաեւ
Էջ 429, սյունակ 1 Էջ 429
ԿՈՒՐԱՆ (ղուրան) «ղուրան (մահմեդականների սուրբ գիրք)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qurān
Մատենագիտություն
H. AG 278; Աճ. ՀԱԲ 665
Էջ 429, սյունակ 1 Էջ 429
ԿՈՒՐԲԻԿՈՂ «զինված պահակ, պահապան»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. cruppelarius (բուն աղբյուրը չի հավաստված) «զրահակիր զինվոր»
բայց բուն աղբյուրը (հունարեն կամ լատիներեն) չի հավաստված (կասկածելի է լատ. cruppelarius «զրահակիր զինվոր»)
Էջ 429, սյունակ 1 Էջ 429
ԿՈՒՐԾՔ (-ից) «կուրծք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gug'-ro-) *-g' ածականով ձեւից
բայց բուն նախաձեւը չի ճշտուած։ հնչիւնապէս քիչ հաւանական են` 1) համեմատութիւնը ռուս. грудь «կուրծք» (<*grendh-. հնարաւոր է ենթադրել առանց ռնգայինի եւ շնչեղ *d-ով ձեւ)։ 2) բխեցումը *geu- «ծռել, կամար կազմել» արմատի *-g' ածականով ձեւից կազմուած *gug'-ro- նախաձեւից։ *geu-g'-ի համար` հմմտ. լիտվ. gùžas «կոճ, կոնգոմ, ելունդ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրծացաւութիւն, կրծապահ, կրծանոց, կրծաբախ, միջակուրծք, կրծկալ, կրծոսկր
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. грудь «կուրծք» (<*grendh-)
լիտվ. gùžas «կոճ, կոնգոմ, ելունդ»
Էջ 430, սյունակ 1 Էջ 430
ԿՌԱՀԵԼ «կռահել, գլխի ընկնել»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություն (նոր)՝ կռահում: Փոխառություն իրանական աղբյուրի՞ց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռահում
Էջ 430, սյունակ 1 Էջ 430
ԿՌԱՒՆ (կռտան), -ի, -աց «կտուր, տանիք»
Ծագումն անհայտ է
Նմանությունը հ. սլ. krovo «կտուր, տանիք» բառի հետ պատահական է
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլ. krovo «կտուր, տանիք»
Էջ 431, սյունակ 1 Էջ 431
ԿՌՆՁԻԼ II «կծկվել, կուչ գալ, գալարվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *g(ē)renk'e-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *ger- «պտտել, ոլորել» արմատից՝ *g(ē)renk'e-։ Աճառյանը (ՀԱԲ 2, 672) բխեցնում է *grengh- արմատից, որ չէր կարող տալ կռնձիլ (հմմտ. կռնճիլ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ. kringeln «գալարվել, ոլորվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 672; Ջահ. ՀԼՊ 126