Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 112 բառահոդված (էջ 10/12)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 703, սյունակ 1 Էջ 703
ՎԱՅՐ (-ի, -աց) (ուշ` նաեւ -ից, -ու) «դուրս, վայր, տեղ, ցած, պահ, փոքր ժամանակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վայրաբնակ, վայրագ, վայրի, վայրիկ, վայրենի, վայրաբար, վայրկեան, իջավայր, դաշտավայր, բացավայր, դիրավայր, հեղեղավայր, դժվարավայր, լեռնավայր, իջավայր, գլխիվայր, զառիվայր, ընդվայրընկեցիկ, ընդվայրախաւս, ընդվայրաբոյս, վայրաշարժ, վայրկենաբար, վայրկենական, վայրկենապես
Էջ 717, սյունակ 1 Էջ 717
ՏԱԼԱՒՈՐ «փոքր սկուտեղ (որի վրա միս են մանրում եւ ուտում)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 725, սյունակ 1 Էջ 725
ՏԱՐՐ (-եր, ուշ՝ -ոյ, -ի, -ից) (տառ) «նախաբաղադրիչ, նախանյութ, տարր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել»
արմատից, որից նաեւ տեռել, տրամ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տար(ե)րական, տարրապաշտ, տարրատր, տարրեղեն, տարրանալ, կարծրատարր, ողորկատարր, միատարր, մեծատարր, մերկատարր, անտարր, տառանալ, տառատիպ, տարերային, տարրարանություն, տարրագիտություն, տարրալուծել, տառակեր, տառացի, մեծատառ, փոքրատառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dar-
«բաժանել»
աւ.
darodar-
«ճեղքել»
կիմր.
darn
«կտոր, մաս»
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏՂՈՒԿ «ջրային փոքրիկ որդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del- «կաթել»
կապ ունի հնդեւրոպական *del- «կաթել» արմատի հետ, որից նաեւ տեղ «անձրեւ», տաղ «արտաթորանք»
Տե՛ս նաեւ
Էջ 736, սյունակ 1 Էջ 736
ՏՏԻՊ (ուշ` -ոյ, -ի, -ից) «ստիպ, փոքրախահամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *steib- (անմիջական նախաձեւ՝ *stib-)
Կրկնաւոր կազմութիւն` ըստ Աճառեանի (ՀԱԲ 4, 443), հնդեւրոպական *steib- *stib- (հայ. ստէպ, ստիպել) արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տտպութիւն, տտպել, տետպել
Մատենագիտություն
ՀԱԲ 443
Տե՛ս նաեւ
Էջ 737, սյունակ 1 Էջ 737
ՏՐՈՒՊ (-ի, -աց) (բուպ) «փոքր, նուաստ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 4, 439) համարում է բնիկ հնդեւրոպական՝ համեմատելով հ. սլավ. drobiti «մանրել» ձեւի հետ, որ սակայն, բխեցնում են *drob- «մանրել, փշրել» արմատից եւ որ չի կարող տալ հայ. տրուպ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրպանալ, տրպագոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
drobiti
«մանրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 439
Էջ 747, սյունակ 1 Էջ 747
ՈՒԼ (-ու, -ոյ) «ուլ` այծի, այծյամի, եղնիկի ձագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pōu- «փոքր» (անմիջական նախաձեւ՝ *pō-lo-)
թերեւս նաեւ աղիջ, յղի (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուլենի, ուլիկ, յուլիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πῶλος
«մտրուկ, քուռակ, աղջիկ»
գոթ.
fula
հ. հոլ.
fola
«մտրուկ, քուռակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 591-592
Տե՛ս նաեւ
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆԾԱՅ «ունցիա, ունկի (փոքր մի կշռաչափ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. եւր. uncia
Զուգաբանություններ այլ լեզուներում
ֆր.
once (unce)
հ. վ. գ.
unza
Մատենագիտություն
H. AG 369; Աճ. ՀԱԲ 602
Տե՛ս նաեւ
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆԿԻ «ունցիա (փոքր մի կշռաչափ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. οὐγκία
փոխատու լեզու՝ լատ. uncia
Մատենագիտություն
H. AG 369; Աճ. ՀԱԲ 603
Էջ 758, սյունակ 1 Էջ 758
ՓԱՆԴԻՌՆ (-ն, -ռամբ, -ռունք) (փանդեռն, բանդիռն, բամբիռն) «լարային երաժշտական գործիք, փանդիռ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ փոքրասիական
Փոխառյալ է փոքրասիական աղբյուրից եւ տարածված է տարբեր լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փանդռնահար, փանդռներգակ, փանդռնասեր, փանդռներգութիւն, բամբռասաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիդ.
πανδούρα
հուն.
πανδούρα
Մատենագիտություն
H. AG 395; Աճ. ՀԱԲ 479-480