Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՅՈՂՈՒՆ
(ցողուն)
«ցողուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'el
«ցողուն»
(անմիջական նախաձեւ՝ *(s)k'ol-)
Հավանաբար հնդեւրոպական *k'el «ցողուն» բառի մի ածանցյալը՝ *(s)k'ol- (՞)։
ՈՒՐԳԱՆԱԼ
«ուղղել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրգացող
ՓԱՅԻԿ
(փայեակ, փայեկ)
«սուրհանդակ, ձիավոր տիրոջ առջեւից ստքով գնացող ծառա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. payik
բուն աղբյուրը՝ իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476
ՓԱՌ
II
«զգեստ, շապիկ, փառ, նրբաթաղանթ, ձվի միջի մաշկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտական
Հենվելով վրացերենում գոյություն ունեցող զուգահեռ ձեւերի վրա՝ ենթադրվում է ուրարտական ծագում:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 482
ՓԱՐՓԱՌ
«վառվռուն աչքեր ունեցող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղադրություն՝ բ. փարփոփ: Կրկնավոր կազմություն՝ *փառ «փայլ» արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 491
ՓԵ(Ր)ՇԱՒՈՐ
«արվեստով պատրաստված, լավ հորինվածք ունեցող»
((ԲՀ՝ փեշր «նմանավոր»))
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՓՇՈՒՐ
«մանր կտորտանք, փշուր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հենվելով վրացերենում գոյություն ունեցող զուգահեռ ձեւերի վրա՝ Աճառյանը (ՀԱԲ 4, 508- 509) ենթադրում է կամ կովկասյան փոխառություն, կամ մի երրորդ աղբիւր՝ ուրարտերեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փշրել,
փշրանք,
դիւրափշրելի,
փշրաքաղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 508- 509
ՓՈՒՆՋ
(-ի)
«բույսի ցողուն, փունջ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՔՐԻՍՏՈՆԵԱՅ
(-ի)
(քրիստոննեայ, քրիստոնայ)
«քրիստոնյա, Քրիստոսին հավատացող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. Χριστός
«օծյալ»
փոխատու լեզու՝ հուն. Χριστόν
«Քրիստոսին»
հուն. Χριστός «օծյալ», Χριστόν «Քրիստոսին» բառից՝ -եայ վերջածանցով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քրիստոնէութիւն,
քրիստոնէաբար,
քրիստոնէական
Մատենագիտություն
H. AG 389;
Աճ. ՀԱԲ 600
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։