Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՀԵՐԻՒՆ
(-եան, -եամբ, ուշ՝ -ոյ, -ի, -աց)
«ծակելու գործիք, բիզ, մախաթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *per-
«անցկացնել, ծակել»
-իւն վերջածանցով
արմատից՝ -իւն վերջածանցով․
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
περόνη
«գնդասեղ»
Մատենագիտություն
H. AG 467;
Աճ. ՀԱԲ 86
ՀՆՁԱՅԹ
(զայթ)
«բնդյուն (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Կապ ունի՞ արդյոք հնչել բայի հետ (-այթ-ը թերեւս վերջածանց է):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հնզայթութիւն
Տե՛ս նաեւ
ՀՈԼՈՎ
-ի, -ից
«պտույտ, հոլով, հոլովում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel-
«հրելով կամ խփելով շարժման մեջ դնել, շարժել, քշել»
Աճառյանը (ՀԱԲ 3, 109-110), հենվելով Պեդերսենի վրա, բխեցնում է *qʷol- «պտտ(վ)ել» արմատից, որ հնչյունապես պակաս հավանական է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հոլովիլ,
հոլովել,
հոլովումն,
կիսահոլով,
երկրահոլով,
եռահոլով,
բազմանհոլով,
անհոլով,
հոլովակերտ,
հոլովանիշ,
անհոլով,
վերջահոլով,
հոլոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
pellō
«հրել, քշել, շարժել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 109-110
ՀՈՒՍԿ
«ամենավերջին, ամենահետին, ամենից, ամենա-»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pos-
«անմիջապես, մոտ, հետեւում, հետո»
(անմիջական նախաձեւ՝ *post-uo- կամ *post-ko-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
post
«հետո»
հ. հնդկ.
paščāt
«հետո, արեւմտյան, ուշ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 125;
Ջահ. ՀԼՊ 144
ՀՐՃՃՐՃՈՒԿ
«կոճիկ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կրկնավոր կազմություն՝ -ուկ վերջածանցով:
ՀՐՈՏ
(հրորտ)
«հավելյալ (վերջին) ամիս»
(տոմարական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *frart (fravart)
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *frart (fravart):
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
fravartīkan
«ավելյաց (ամիս)»
ՁԱԳԵԼ
(ձակել)
«չափել»
(բբ)
Ստուգաբանություն (անստույգ)
նոյնն է ձագար բառի արմատի հետ (-ար-ը վերջածանց է)։
Տե՛ս նաեւ
ՁԱՐԶԱՍ
«գզգզված, բզկտված, թել-թել բաժանված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g’her(s)-
«հառել, սեւեռել»
Կրկնավոր կամ -ատ վերջածանցով կազմություն. երկու դեպքում էլ հնարավոր է կապը հնդեւրոպական *g’her(s)- «հառել, սեւեռել» արմատի եւ հայերեն ձար «թել», ձրձել «կեղեփել, գզել» բառերի հետ
ՁՆՁԻԹ
(ձնձրիթ)
«ձղրիդ»
Ստուգաբանություն (բնաձայն)
կազմություն` -իթ վերջածանցով:
ՁՈՒՆՁՈՒՆԱԿ
«մի թռչուն»
(բբ)
Ստուգաբանություն (բնաձայն)
կրկնավոր բնաձայնական կազմություն՝ -ակ վերջածանցով:
Մատենագիտություն
H. AG 471;
Աճ. ՀԱԲ 160;
Ջահ. ՀԼՊ 127
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։