Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 240 բառահոդված (էջ 10/24)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՏ I «կոշտ, կոպիտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kal- «կարծր, կոշտ» k/kh անցմամբ` *khal-d > խաղտ
խաղճ բառի հետ միասին ծագում է հնդեւրոպական *kal- «կարծր, կոշտ» արմատից` k/kh անցմամբ` *khal-d > խաղտ։ հմմտ. խաղճախուղճ եւ խաղտախուղտ կրկնաւորները։ Աճառյանը (ՀԱԲ 2, 323) կապում է խաղտիք ցեղի (այստեղից` Խաղտիք երկիր) անվան հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղտալեզու, խաղտաւուր, խախտաւուր, խաղտախուղտ
Մատենագիտություն
ՀԱԲ 323
Տե՛ս նաեւ
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՏԵԼ «կցել, հոդել»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *kol(ē)i- «սոսինձ» *k/kh անցմամբ
կապ ունենա հնդեւրոպական *kol(ē)i- «սոսինձ» հիմքի հետ` *k/kh անցմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառնախաղտել, խաղտախառնք
Էջ 315, սյունակ 1 Էջ 315
ԽԱՆ I (խոն), -ի, -ից ««սինի» (թրք. «գորենի մի չափ»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ պ. xuān «սինի, սեղան, սփռոց»
պ. xuān (կարդացւում է առանց ս-ի) «սինի», այլեւ՝ «սեղան. սփռոց»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խանակիր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 327
Տե՛ս նաեւ
Էջ 316, սյունակ 1 Էջ 316
ԽԱՆԴԱԿ II ««խանագործ (՞)» («սեղանագործ (՞)»)» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրսկ. xuān «սեղան, ափսե, սինի»
կապված է պրսկ. xuān > հայ. խան «սեղան, ափսե, սինի» բառի հետ
Էջ 317, սյունակ 1 Էջ 317
ԽԱՇԱՐ «ձող, ցից, նեցուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. xašari «նեցուկ, ցից»
փոխատու լեզու՝ արաբ. hšr «ի մի հաւաքել»
Փոխառութիւն ինչ-որ աղբիւրից, որտեղից նաեւ վրաց. xašari «նեցուկ, ցից»։ Աճառեանը (ՀԱԲ 2, 333) Մառի հետ միասին հասկանում է որպէս «մարդկային բազմութիւն»։ Այս դէպքում կարելի է ենթադրել արաբ. վաղ փոխառութիւն՝ hšr «ի մի հաւաքել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
xašari
«նեցուկ, ցից»
Մատենագիտություն
Աճառեան 333
Էջ 318, սյունակ 1 Էջ 318
ԽԱՌ(Ա)ՆՁԵԼ (խառնձել) «զռալ (էշի մասին)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայն կազմություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 337
Էջ 318, սյունակ 1 Էջ 318
ԽԱՌՆ (-ի, -ից) «խառն, անմիատարր, խառնակ, պիղծ, միասին, (հգն.) զուգավորություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խեթ. harna «շարժել, խառնել, խռովել, գրգռել»
բառից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառնել, խառնելիք, խառնաբանջար, խառնագնաց, խառնախումբ, խառնակ, խառնակել, խառնուած, գիրկընդխառն, ընդխառնել, երկախառնել, ոգեխառնել, գիշերախառն, նոր-խառնակից, խառնակչութիւն, խառնակեցութիւն, խառնաշփոթ, խառնաշփոթութիւն, խառնճուկ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 314
Տե՛ս նաեւ
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԱՏԻԼ «կարծրանալ (մորթի մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kar- «պինդ, կարծր» *k/kh անցմամբ
Եթե կապ չունի խարել «այրել, դաղել» արմատի հետ, ապա ծագում է հնդեւրոպական արմատից:
Էջ 321, սյունակ 1 Էջ 321
ԽԱՐ(Խ)ԱՇՏԵԼ (խարաշտել) «մթեցնել (աչքի մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ker- «գունանիշ» (անմիջական նախաձեւ՝ *խար-)
թերեւս կրկնաւոր խար-խար-շտել ձեւից՝ -շտ բարբառային ածանցով. հնարաւոր է ծագումը *խար արմատից, որ կարող է գալ գույնանիշ հնդեւրոպական *ker- արմատից
Տե՛ս նաեւ
Էջ 325, սյունակ 1 Էջ 325
ԽԱՓԱՐ- (խարափ-) «թավ, հաստ (ձայնի մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *s(k)ep- «կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *khəph-) *k>kh եւ *p>ph անցումներով
Կապ ունենա հնդեւրոպական արմատի հետ՝ *k>kh եւ *p>ph անցումներով (*khəph- > խափ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խափարական, խափարաձայն
Տե՛ս նաեւ