Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՇՈՂՈՔՈՐԹ
(շողոաթորթ, շողոքորդ)
«կեղծաւոր, քծնող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel-
«գայթակղեցնել, խաբել, շողոքորթել»
(անմիջական նախաձեւ՝ *skholo-)
*s-ով եւ կարճ ձայնաւորով ձեւից (*skholo->շողո-)
Առաջին մասը շողոմ-ի հետ միասին կարող է գալ հնդեւրոպական արմատից: Բայց ի՞նչ է -քորթ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շողոքորթել,
շողոքորթանք,
շողոքորթութիւն
Տե՛ս նաեւ
ՈՉ
(-ով, չ-)
«ոչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kue-
(անմիջական նախաձեւ՝ n- (<*kuo-))
դերանվանական հիմք
Կազմված է բնիկ հնդեւրոպական n- եւ չ տարրերից, որոնցից երկրորդը գալիս է վերջահար *-k’- մասնիկից (հմմտ. ո-ք, ին-չ, այլեւ հ. հնդկ. ca, ավ. ča հուն. τέ, լատ. -ex), իսկ առաջինի հարցը լիովին պարզ չէ։ Ճիշտ է, այն կարծես համընկնում է n- (<*kuo-) դերանվանական հիմքի հետ, բայց այդ դեպքում ո՞րն է ժխտական տարրը (*kuo-kue- պիտի նշանակեր «ով որ», «ով է », որի անցումը ոչ-ի դժվար է բացատրել)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոչինչ,
չժողովուրդ,
ոչնչութիւն,
չիք,
ոչնչանալ,
չմեղ,
ոչէութիւն,
չբոտի,
չախորժութիւն,
չբոտիլ,
չագահութիւն,
չքատորիլ,
չահագին,
չքանալ,
չանձնաւոր,
չնաշխարհիկ,
չանսական,
չնչին,
չաստուած,
ոչնչին,
չեւ,
ոչնչական,
չէական,
չբմեղանք,
չբմեղութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ca
ավ.
ča
հուն.
τέ
լատ.
-ex
ՊԱՐԱՍՏԵԼ
«թլպատել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է պար- նախածանցով՝ (հ)ատել բայից։ Աճառյանը (ՀԱԲ 4, 57) նշում է այս ձեւը որպես հուն. περιτέμνω-ի պատճենում, բայց ուշադրություն չդարձնելով ԲՀ-ի ձեւին, վերականգնում է առաջին հերթին «մաքրել, սրբել» իմաստը։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
περιτέμνω
«պատճենում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 57
ՊԱՐՏՔԱՇ
«պարսկական հին կրոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. pōriōtkēš
«առաջին կրոն»
Մատենագիտություն
H. AG 96;
Աճ. ՀԱԲ 70
ՊՊԵՂ
(պղպեղ)
«տաքդեղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ միջին իրանական
փոխատու լեզու՝ պրսկ. pilpil
Փոխառություն միջին իրանական աղբյուրից: հմմտ. պրսկ. pilpil:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղպեղիկ,
կոճապղպեղ,
դարապղպեղ
Մատենագիտություն
H. AG 331;
Աճ. ՀԱԲ 89
ՊՌՈՏԻՆ
(պռոտոն, պրոտոն)
«առաջին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πρώτην
«իգ. հյց.»
տառադարձություն
Մատենագիտություն
H. AG 374;
Աճ. ՀԱԲ 107
ՊՌՈՏՈՆԱՊԱՏՐԻԿ
(պռոտոսպատրիկ)
«առաջին ազնվական (պատրիկ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πρώτος
փոխատու լեզու՝ հուն. πατρίκιος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 107
ՊՌՈՏՈՖՐՈՆՏԷՍ
(պռոտոֆրոնտես, պռոտաֆրոնտես, պրատաֆռանտես)
«առաջին խնամակալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πρωτοφροντιστής
Մատենագիտություն
H. AG 374;
Աճ. ՀԱԲ 108
ՊՌՏՈՒԿՈՒՐԱՊԱՂԱՏ
«առաջին կյուրապաղատ (բյուզանդական բարձր պաշտոնյա)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πρωτοκουροπαλάτης
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 109
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։