Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-(Ե)ԿԻ(Ն)
«նախկի(ն), կրկին, երեքկին, չորեքկին, հ(ի)նգեկին, վեցկին, եաթնեկի(ն), տասնեկի(ն), յիսնեկի(ն)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ինչպէս երեւում է բերուած օրինակներից, -կի(ն) տարբերակը բառեր է կազմում ցածր թուականներից` մինչեւ վեց-ը ներառեալ, -եկին(ն)-ը` աւելի բարձրերից. հինգ թուականից կազմւում է եւ՛ -կին-ով, եւ՛ -եկին-ով ձեւեր. -եկին(ն)-ի համար կարելի էր ենթադրել -եակ եւ -ին (հմմտ. առաջին) կամ -ի բաղադրիչներ (Greppin, 1973, 67, 1975, 78), սակայն այս դէպքում անբացատրելի է մնում -կի(ն) տարբերակը, որ դժուար է դիտել որպէս -եկի(ն)-ի կրճատ ձեւ կամ բացատրել որպէս -իկ եւ -ի(ն) բաղադրիչների միացում. հարցի լուծումն առաւել եւս դժուարանում է, եթէ կապ կայ -եկի(ն)-ի, -կի(ն)-ի եւ -եկի միջեւ:
Մատենագիտություն
Greppin 1973, 67, 1975, 78
Տե՛ս նաեւ
-(Ե)ՐՈՐԴ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ro-
*-o-ն պահպանվել է հաջորդ -րդ-ից առաջ
հ.-ե. արմատ՝ *-dhro-
Այս ածանցի -րորդ բաղադրիչի -րր-ն ծագում է հ.-ե. *-ro-ից, որի *-o-ն պահպանվել է հաջորդ -րդ-ից առաջ` *երկիրորդ > երկրորդ, *երիրորդ > երրորդ, *չորիրորդ > չորրորդ. -րդ-ն հավանաբար ծագում է հ.-ե. *-dhro- ածանցից (հմմտ. -որդ) հինգերորդ բառի մեջ նույնպես առկա է *-ro-ն, իսկ -ե-ն հիմքային է (*penkʷe-ro- հինգերո-). ավելի բարձր թվականների -երորդ-ի -երո-ն կամ հինգերորդ-ի համաբանական ազդեցության արդյունք է, կամ գալիս է *-ro-ի *-ero- տարբերակից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկրորդ,
երրորդ,
չորրորդ,
հինգերորդ,
վեցերորդ,
եթներորդ
-ԵՐԵԱՆ
(-երին)
«ամենեքեան, բոլորեքեան, երեքեան, չորեքեան, հինգեքեան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-es
հոգնակի վերջավորություն
Կազմված է հ.-ե. հոգնակի *-es վերջավորությունից ծագող -եր-ի եւ -եան (-ին) ածանցի միացմամբ ու հետագա ընդհանրացմամբ:
-ԻՐ
(հմմտ. -ար, -որ, -ուր, այլեւ -երեակ, -(ե)րրորդ)
«երկիր, երփիր, չորիր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ro-
նախորդող *-i- ձայնաւորով
ածանցից` նախորդող *-i- ձայնաւորով` *dwi-ro երկիր, *tri-ro-> երփիր. չորիր-ի ի-ն եւ վեցերրորդ-ի իր-ը համաբանական են. վերջինիս -եր-ի մասին տե՛ս -երեակ ածանցի քննութեան մէջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկիր,
երփիր,
չորիր
Տե՛ս նաեւ
-ԻՑՍ
«երկիցս, երիցս, չորիցս, քանիցս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ից տարրից եւ -ս ցուցական հոդից, որ մակբայական արժէք է տալիս. -ից-ի համար հնարաւոր է երկու ենթադրութիւն. այն կամ գալիս է հնդեւրոպական շրջանից կամ սեռական-տրականի երից, չորից, ձեւերի -ից-ն է` համաբանօրէն տարածուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկիցս,
երիցս,
չորիցս,
քանիցս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գերմ.
zwiski
«կրկնակի»
-(i)ski-ի մէջ
Մատենագիտություն
Meillet 101
-ՈՐԴ
«ավելորդ, լծորդ, կցորդ, մնացորդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-dhro-
«գործողության միջոց, գործիք»
(անմիջական նախաձեւ՝ *-u-)
նախորդող *-u-ով
Հավանաբար ծագում է հ.-ե. *-dhro- ածանցից՝ նախորդող *-u-ով. հ.-ե. այս ածանցը ցույց է տալիս գործողության միջոց, գործիք, բայց հետո հայերենում ընդլայնել է իր գործառության շրջանակները՝ անձերի դեպքում նշանակելով անձերի անուններ (անդորդ, սայլորդ եւ այլն), թվականների դեպքում նախորդ -ր-ի (տե՛ս) հետ միասին՝ կարգ (երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այլն)։ այս վարկածը առանձնապես հավանական կլինի, եթե ճիշտ է Բ․ Օլսենը, որ կոկորդ-ը բխեցնում է *gʷo-gʷor-tro- (*-tro-ն *-dhro-ի տարբերակն է)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ավելորդ,
լծորդ,
կցորդ,
մնացորդ,
անդորդ,
սայլորդ,
երկրորդ,
երրորդ,
չորրորդ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։