Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5512 բառահոդված (էջ 10/552)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱՂԱԿ (-ի, -աց) «աղաղակ, գոչյուն»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *alā- «բնաձայնական» կրկնավոր արմատ
Կազմված է կրկնավոր աղաղ- բնաձայնական արմատից (առկա է բբբ. աղաղել բայի մեջ)՝ -ակ վերջածանցով։ Բնաձայնությունը հին է եւ թերեւս կապված հուն. ἀλαλά «աղաղակ» ἀλαλάζω «աղաղակել» բառերի հետ (հնդեւրոպական *alā- բնաձայնական արմատ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաղակել, ստաղաղակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀλαλά
«աղաղակ»
հուն.
ἀλαλάζω
«աղաղակել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 119
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱՂԱՆՁ «ջրային մի թռչուն»
Ստուգաբանություն (բնաձայն)
Թերեւս բնաձայնական կազմություն.
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱՂՄԱՂԱԿ-ԵԼ «աղմկել»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կրկնավոր կազմություն. հմմտ. աղաղակ։ Ըստ Աճառյանի (ՀԱԲ 1, 119), թերեւս կապված է աղմուկ-ի աղմ արմատի հետ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 119
Տե՛ս նաեւ
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱՄԱՍՈՒԿ «խառնակություն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *alhə-mo-
Հավանաբար կազմված է աղամ- եւ աս-ուկ բաղադրիչներից, որոնցից առաջինը թերեւս կապված է աղաւաղ բառի հետ (< *alhə-mo-(?) հնդեւրո...
Տե՛ս նաեւ
Էջ 34, սյունակ 1 Էջ 34
ԱՂԱՄՈՂ «ծուռ, շեղ, ոլորուն, ցրուած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al- «թափառել, մոլորվել» կրկնությամբ կամ մող (=մոլ(որ) արմատի հետ բարդվելով
Կազմուած է բնիկ հնդեւրոպական աղ արմատի կրկնութեամբ կամ մող (=մոլ(որ) արմատի հետ բարդուելով։ Աղ-ի աղբիւրն է հնդեւրոպական *al- «թափառել, մոլորուել» արմատը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղամողիլ, աղամողել, աղամողումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
álaomai
«թափառել, մոլորվել, շեղվել»
հուն.
ále
«թափառում, խռովք, ցնդվածություն, խելագարություն»
հուն.
ály-o
«հուզված լինել, շփոթված լինել, խուճապի մատնվել»
հուն.
álé(u)omai
«շեղվել, խուսափել»
լատ.
ambulo, -āre
«շրջել, ման գալ»
լատվ.
aluot
«թափառել, շրջել, մոլորվել»
թոխ. A, B
al
«անջատել, բաժանել հեռանալ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 111
Տե՛ս նաեւ
Էջ 34, սյունակ 1 Էջ 34
ԱՂԱՆ «ալան» կամ «ազնվական, իշխան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ալան. ալան/աղան «ալանների անունից»
փոխատու լեզու՝ ասոր. alānā «առաջնորդ, առաջին, ավագ»
կամ ալան/աղան լծորդությամբ ալանների անունից՝ ըստ ՆՀԲ-ի, կամ ասոր. alānā «առաջնորդ, առաջին, ավագ» բառից՝ ըստ Աճառյանի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղանազգի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 120
Էջ 34, սյունակ 1 Էջ 34
ԱՂԱՆԴ (-ոյ, -ի, -աց, -ից) «բուն դավանանքից շեղվող դավանանք, հերձված, աղանդավորախումբ, կախարդանք, կրոն, դավանանք» (կրոն.)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al- «թափառել, մոլորվել»
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղանդավոր, աղանդագործ, աղանդամիտ, չարաղանդ, բաղդէաղանդ, այլաղանդ, աղանդութիւն, աղանդել, աղանդասար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
աղաւաղ (աղեւաղ)
հուն.
álateia
«սխալմունք, մոլորություն»
Էջ 34, սյունակ 1 Էջ 34
ԱՂԱՆՃ (աղանջ) «ամբոխ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al- «թափառել, դեսուդեն ման գալ, դեսուդեն ընկնել»
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառնաղանճ, խառնաղանջ, խառնիճաղանճ, խառնիճաղանջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ále
«հուզված ամբոխ»
հուն.
álytes
«թափառական»
հայ.
աղաւաղ
հայ.
աղանդ
Էջ 34, սյունակ 1 Էջ 34
ԱՂԱՆՈՒՐ «մեծ դեղահաբ, մի տեսակ գունաւոր կաւ (որպէս դեղ)» (բժշկ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *el- «գույնացույց արմատ» (անմիջական նախաձեւ՝ *eln+ուր՞)
Հազիւ թէ կապ ունենայ հնդեւրոպական *el- գոյնացոյց արմատի հետ (*eln+ուր՞)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
aruná
«կարմրավուն»
լատ.
—
Էջ 35, սյունակ 1 Էջ 35
ԱՂԱՉԵԼ «խնդրել, աղերսել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «բնաձայնական» (անմիջական նախաձեւ՝ *olək-iō-)
բնաձայնական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաչանք, աղաչելի, աղաչաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
աղաւթ-ք
հայ.
ողոքել
հուն.
ελεγος
«ողբերգ»
արեւել. ֆրիզ.
ulken
«ճչալ, ծաղրել»
շվեդ. բրբ.
alken
«սկսել փնթփնթալ, քրթմնջալ»