Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹԱՓ
«հատակ, տակ, խորք, պատյան, թափ, ուժ, պտույտ, թափում, փրկում, հափշտակում, կողոպուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)teb(h)-
«սյուն, նեցուկ, արմատ, նեցուկ դնել, ամրացնել, ոտք դնել»
(անմիջական նախաձեւ՝ *step-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թափընթափ,
թափանց,
թափանցանց,
թափանցիկ,
թափանցել,
զառիթափ,
յանկարծաքափ,
թափուր,
թափառ,
թափառանք,
թափառոտ,
թափառական,
թափուր,
թափիչ,
անթափ,
ղեղաթափ,
սրտաթափ,
դժուարաթափ,
դիւրաթափ,
հողաթափ,
մարդաթափ,
թաւթափել,
սթափել,
սթափանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sthāpáyati
«դնում է, հիմնադրում է»
ռուս.
стопа
«ոտքի թաթ»
հ. անգլ.
steppan
«ամուր ոտք դնել, քայլել»
հ. վ. գերմ
stapf
«ոտնահետք»
հ. վ. գերմ
stapfal
«հիմք, քայլ, աստիճան»
ԹԵՄԱՆ
«միջօրէ, հարաւ, հարաւային քամի»
(աստվածաշնչային)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. tēmān
Ս. գրքում գործածուած է իբրեւ հատուկ անուն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 172
ԹԵՐԱՍ
««հաճություն» (ԲՀ)»
Ստուգաբանություն ()
Առնված է աստվածաշնչի հատուկ անվան մեկնությանից:
ԹԻՆ
«խաղողի կուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *stai-, *sti-
«խտանալ»
(անմիջական նախաձեւ՝ *ti-no-)
զուգահեռները հաւաստի չեն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թնահատ,
թնիճ,
թնիչ,
թնիշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
stein
«քար»
ԹՕՆ
«վավաշոտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ Թօնոս հատուկ անունից հանված
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 217
ԺԱՀ
(-ու, ուզ՝ նաեւ -ի, -ից)
«կեղտոտություն, աղտեղություն, գարշահոտություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *žah
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժահադիմութիւն,
ժահահոտ,
ժահահոտութիւն,
ժահատեսակ,
ժահահամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 220
ԻԱԼՍ
(ԲՀ)
(իեալս)
«ի բնակս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ալք «խորք» բառի հգն. հյց. ձեւ՝ փոխանակ յալս՝ յուրահատուկ մեկնությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 236
ԼԱԼՕՆՔ
(դաղօնք, լալօս)
«տանձ կամ տանձի (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Գլխաբառը եւ նրա բացատրությունը առաջացել են Աստվածաշնչի միեւնույն հատուկ անվան երկու տարբեր թարգմանությունների միացումից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
ԼԵԹԻԼ
«թուլանալ, թմրել, վհատվել»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *(s)leg-
«թույլ, հոգնած լինել»
(անմիջական նախաձեւ՝ *leg-to-)
> լեթ
հ.-ե. արմատ՝ *kel-
«խփել, կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *klet-)
> լեթ
Կասկածելի է կապը *(s)leg- «թույլ, հոգնած լինել» արմատի հետ (*leg-to->լեթ)։ Հազիվ թե կապ ունենա նաեւ հնդեւրոպական *kel- «խփել, կտրել» արմատի հետ՝ *klet->լեթ (°)
ԼԻԱԿՏԷ
«?»
Ստուգաբանություն (փոխառություն)
հատուկ անո՞ւն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։