Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված · Էջ 10 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 105, սյունակ 1 Էջ 105
ԱՓ (-ոյ) «ձեռքի ափ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ap- «բռնել, վերցնել, հասնել» (անմիջական նախաձեւ՝ *aph-) տարբերակից
ըստ Պետերսենի. անհավաստի են համարում Մեյեն եւ Աճառյանը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ափաչափ, ափալոք, ափիկ, ափկից, ափցի, ափլափել, ափլեզ, ափնիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. άφή «շոշափում, բռնում, բռնելը»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
Էջ 105, սյունակ 1 Էջ 105
ԱՓՆԱՐ «կտրած (քացախած)»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը (արաբ., պրսկ.՞) չի հավաստված
Էջ 105, սյունակ 1 Էջ 105
ԱՓՈՒՃ «խաղագնդակ»
Բաղադրյալ (հավանաբար)
բարբառային վերջածանցավոր կազմություն՝ ափ + -ուճ
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՔԱՂԱՂ -ոյ (աքալալ, ազալալ, այգալալ, այլեւ աքլալ, աքլար, աքլոր, աքլօր, ագլոր) «հավի արու, աքաղաղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kel- «կանչել» (անմիջական նախաձեւ՝ *kəl- կամ *kl-) Կրկնավոր կազմություն, ձայնդարձային ձեւ
Կրկնավոր կազմության բնիկ հնդեւրոպական ծագման *քալ < հնդեւրոպական *kəl- կամ *kl- ձեւից, որ *kel- «կանչել» արմատի ձայնդարձային ձեւն է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. usa-kalā
հ. իռլ. cailech
կիմր. ceilliog «աքաղաղ» (ան-կախ կազմություններ *kel- արմատից)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 368-369
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՔԱՐ -ի, -աց «մայրահավերի ընտանիքի մի թռչուն` Bonasa»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ker «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *kər- կամ *kr-)
բնաձայնական արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. karāyikā «մի տեսակ կռունկ»
հուն. κοραξ
լատ. corvus «ագռավ» (ըստ Տերվիշյանի)
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՔԻՍ -ի, -ից (ագիս, աքիստ) ««աքիս, մկնահարսուկ» (մի կենդանի)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kek՛- «աքիս, ժանտաքիս» (անմիջական նախաձեւ՝ *kēk՛-) ա- հավելվածով
Բնիկ հնդեւրոպական` *kēk՛- *kek՛- «աքիս, ժանտաքիս» արմատից` ա- հավելվածով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մկնաքիս, ժանտաքիս, կզաքիս
Էջ 107, սյունակ 1 Էջ 107
ԱՔԱՍ
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ker- «կանչել, գոչել, հնչել» բնաձայնական արմատից. ա- նախահավելվածի համար
թերեւս նաեւ աքար՝ *ker- բնաձայնական արմատից. ա- նախահավելվածի համար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աքար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kasa «մի կրծող կենդանի՝ աքիս (՞)»
լիտվ. eškas «ժանտաքիս» (<*keikas)
Էջ 107, սյունակ 1 Էջ 107
ԱՔՍԱՐ ««գետնընկույզ» (bunium bulbocastanum) (՞)» (բուսաբանական)
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ արաբերենից (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Ալիշանի Հայբուսակը տալիս է akutār-ձեւը, որ անհավաստի է. ktr արմատից կա katirā «գազ, խագիրան, Astragalus L.»
Էջ 111, սյունակ 1 Էջ 111
ԲԱԺ I (-ի, -ից) «մաքս, հարկ, տուրք»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ մ. պ. baž (հավանաբար)
Աղբյուր՝ պ. baž (հավանաբար)
ամբողջական փոխառություններ են նաեւ բաժապան, բաժապետ բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաժտուն, բաժրար, բաժապան, բաժապետ
Էջ 113, սյունակ 1 Էջ 113
ԲԱԿ (-ի, -աց) «տան բակ, գավիթ, փարախ, արեգակի կամ լուսնի ծիր, արեւագունդ, միջաստղային տարածություն»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. baki (սակայն պարզ չէ սրա հարաբերությունը վրաց. baga, ճան. boga բառերի հետ) «փարախ»
սակայն պարզ չէ սրա հարաբերութիւնը վրաց. baga «մսուր», ճան. boga «փարախ» բառերի հետ, որոնք պատկանում են վրացականյան *baga արմատին: Քիչ հաւանական է բառի հնդեւրոպական ծագումը (*bhag- «բաժին հանել» եւ *bhe(n)g- (> հայ. բեկ-անել) արմատները իմաստով հեռու են):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բակաձեւ, բականել, բակարգել, ներբակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. baga «մսուր»
ճան. boga «փարախ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391