Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՂՆ
(-ունք, -ունց)
«աղետ, եղեռն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«ոչնչացնել, վնասել, փչացնել»
(անմիջական նախաձեւ՝ *olen-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
եղծ
հայ.
եղեռն
հուն.
όλλυμι
«ոչնչացնել, կործանել»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 17-18
ԱՂՇԿՈՐԵԼ
(աղշկորել, սխալմամբ՝ աղորկորել)
«ստիպել, բռնադատել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«քշել, շարժ(վ)ել»
Կազմված է աղ արմատից՝ ուշ շրջանի սաստկական -շկ-որ- (հմմտ. խառնշտորել) բաղադրյալ ածանցով (՞)։ աղ-ը թերեւս ծագում է հնդեւրոպական *el- «քշել, շարժ(վ)ել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ելանել
հայ.
ելուզանել
հուն.
ελαω
«քշել, շարժել, հալածել, հորդորել»
ԱՂՈՒԻՃԱԿ
«մի բույս՝ եղննահունդ, artemisia santonica»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առանձնացնելի՞ է ճակ-ը։
ԱՂՈՒՐԻ
(-եաց, մ. հայ. հգն. -ային)
(աղօր, թրք. աղուրա)
«կտրված ճյուղ, տնկի, սերունդ, շառավիղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՂՊԱՏ
«մատնունի (բույս)»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՂՊԱՐ
«ծարիր, սուրմա»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՂՍՈՒՍ
«սպիտակ փուշ, բատավարդ»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ արաբ. ալսուս
«տարբեր բույս»
հմմտ. ալսուս, որ տարբեր բույս է
ԱՂՏՈՐ
(աղտուր, ախտոր)
«սումակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՂՔԱՏ
(-ի, -աց)
«աղքատ, մուրացիկ, խեղճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leig-
«պակասավոր, խեղճ»
(անմիջական նախաձեւ՝ *(o)lika-)
թերեւս *(o)lika- նախաձեւից՝ *leig/k- «պակասավոր, խեղճ» արմատից։ Ավելի հավանական է բխեցնել *ln- «քաղցած, վատ» արմատից, որտեղից՝ աղձ «կարիք»։ Նախ՝ հնդեւրոպական *leig/k-ը, ամենայն հավանականությամբ, կապված է *el-k-, *el-g- (>հայ. աղկաղկ) արմատի հետ, երկրորդ՝ «աղքատ», «կարիքավոր» իմաստներն ավելի առաջնային են «խեղճ» փոխաբերական իմաստի համեմատությամբ, երրորդ՝ աղքատ-ի համար *oliko-ի դեպքում պետք է ենթադրել *աղիք սկզբնաձեւ, որ քիչ հավանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղքատանալ,
աղքատութիւն,
աղքատակցութիւն,
աղքատ(ա)սիրութիւն,
աղքատախնամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὀλίγος
«փոքր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 137
Տե՛ս նաեւ
ԱՃԱՌԵԼ
(ուշ` աճ(ը)ռել)
«իրար խառնել, շաղախել (ուշ` «տորորել»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 1, 142) կասկածով հնարավոր է համարում բխեցնել աճառ «օճառ» բառից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղաճառ,
աճառել,
աճռել,
աճռկել,
աճոտել,
աճոտվել,
աճռոտ(վ)ել,
աճռճրել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 142
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։