Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 294 բառահոդված (էջ 10/30)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈ(Ռ)ԱԼ «գոռալ, խանչել»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զռոց, զռնչալ, զռնչիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 110
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՄՔ «?»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ձեռագրական վրիպակ` փոխանակ դէմք-ի:
Էջ 250, սյունակ 1 Էջ 250
ԸՍՏ (տր., հայց.), (բցռ.) «ըստ, համապատասխան», «հետո», «դենը», «ավելին»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pos- «կից. հետեւից, հետո» (անմիջական նախաձեւ՝ *posti-) ձեւից
ը/ստ- նախածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստանձնիլ, ըստարտողիլ, ստգիտ, ստգտանել, ստգտել, ստերիւրել, ըստհուն, ըստմասնեայք, ըստունգանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
post (հին poste)
«հետո»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 133; Pok. IEW 841
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԽԱՆՁ (թախանձ, թաղանձ) «աղաչանք, պաղատանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *te(n)k- «(ձեռքը) մեկնել, խնդրել» (անմիջական նախաձեւ՝ *təkh- կամ *tə(n)kh-)
հայ-գերմանական իմաստային զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թախանձել, թախանձելի, թախանձութիւն, թախանձալից, ոգեթախանձ, բազմաթախանձ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
thiggiam
«թախանձել, աղաչել, պաղատել»
հ. վ. գ.
dicken
«աղերսել, մի բան խնդրել»
Էջ 255, սյունակ 1 Էջ 255
ԹԱԽՏԱՆ «աւար, թալան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tāxtan «ասպատակել»
փոխանակ թալնել-ի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղթնել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 141
Էջ 255, սյունակ 1 Էջ 255
ԹԱՀՐԻԼ «սայթաքել (?)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառեանը (ՀԱԲ 2, 143) կապում է թրք. դահրիլ «հոգնել» բառի հետ, որի ծագումը նոյնպէս անյայտ է եւ որի իմաստը համատեքստին չի համապատասխանում:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 143
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՄՈՒԶ «կուժկոտրուկ, ադոնիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ փյունիկ. Tammuz «դիցանուն»
նոր ժամանակներում հարմարեցված է Tammuz փյունիկյան դիցանունից որպես Adonis անվան համապատասխանություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 149
Էջ 258, սյունակ 1 Էջ 258
ԹԱՊՈՒԹ «բժժանքի տուփ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սխալ մեկնված իմաստով բառ՝ փոխանակ թափուտ «դագաղ» բառի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 154
Էջ 258, սյունակ 1 Էջ 258
ԹԱՌԱԿ I «ընձախոտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սխալ առանձնացված բառ՝ փոխանակ շահթառակ-ի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 155
Էջ 260, սյունակ 1 Էջ 260
ԹԱՐԽԱՆ «հարկից ազատ, ազնվական մի աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tarxān
Մատենագիտություն
H. AG 466; Աճ. ՀԱԲ 160