Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1906 բառահոդված (էջ 10/191)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆԿՈՒՄՈՒՇ յ-ի (անկումուդ) «հանկարծ (°), կամ անկումուդ, յ-ի «տրտմուղ, անվարժ» (°)»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ իրան. գուման
շ կամ դ ընթերցվածներով։ Առաջին դեպքում կապում են *գումուշ (< իրան. հմմտ. գուման), երկրորդ դեպքում՝ թերեւս մոտ արմատի հետ (հմմտ. տրտմուղ)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆԿՈՒՌՈՒԹԻՒՆ «հզորություն»
Ստուգաբանություն (անստույգ)
կազմված *կուռ (=կուռ «կռած») կամ անծանոթ կիռ արմատից՝ ան- (ոչ ժխտական) եւ -ութիւն ածանցներով։
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆՀ գրծ. -իւ «ահ (°)»
Ստուգաբանություն (անստույգ)
ահ բառի աղավաղված ձեւ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆՁԱՒ -ի, -աց «(քար)այր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ang'h- «նեղ, նեղացնել» (անմիջական նախաձեւ՝ *ang'hewā-) որպես «նեղ տարածություն»
(որպես «նեղ տարածություն») *ang'h- «նեղ, նեղացնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարանձաւ, քարանձաւամուտ, անձաւախիտ, անձաւախոռ, պաղանձաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
անձուկ
հ. վ. գ.
angi
«նեղ, անձուկ»
մ. կիմր.
einggaw
«զետեղված լինել, պարունակվել»
Էջ 60, սյունակ 1 Էջ 60
ԱՆՃՈՌՆԻ -նոյ, -նեաց «մեծ խոշոր, տձեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս ան- ժխտական նախածանցից՝ այլուստ անծանոթ ճոռն- արմատից:
Էջ 61, սյունակ 1 Էջ 61
ԱՆՈԳԱՆԱԼ «կարդալ, ընթերցել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀναγινώσκω
բաղարկված ոգել բայի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206
Էջ 61, սյունակ 1 Էջ 61
ԱՆՈՅՇ II (անուշ) ««ստացումն» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
նոյնն է անսուղ «ստացումն» բառի հետ՝ ձեռագրական աղաւաղմամբ
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՋՐՊԵՏ (-ի, -աց, -ից, -ոյ) «իրարից բաժանող բան, արգելք, տարբերություն, խտրություն, անջրպետիչ, անջրպետված»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Ծագումն անհայտ է։ Թերեւս իրանական փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անջրպետել, անջրպետութիւն, անանջրպետ
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՏԱՌ (-ի, -աց, -ովք, ուշ՝ նաեւ -ից) «անտառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deru- «ծառ» (անմիջական նախաձեւ՝ *sm-doru-) բաղադրիչներից
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *sm-doru-՝ *sm- «համա» եւ *doru- (*deru) «ծառ» բաղադրիչներից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անտառախիտ, անտառակ, անտառանալ, անտառատուն, տատասկանտառ, անտառաբնակ, անտառագեղ, անտառազարդ, անտառազուրկ, անտառապահ, անտառապան, անտառապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dāru
«փայտ»
հուն.
δόρυ
«ծառ»
խեթ.
taru
«ծառ, փայտ»
Էջ 63, սյունակ 1 Էջ 63
ԱՆՓԱՅԻ «ամայի, անմարդաբնակ»
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ պ. pāyi «ոտք, հետք»
կազմված է ան- ժխտականից՝ փայի < պ. pāyi «ոտք, հետք» բաղադրիչից։