Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 10 / 190
ԱՆԴՈՒՆԴ
-ոց
«անհատակ խորություն, դժոխք, գերեզման»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhudh-no-
«գետին, հիմք, հատակ»
(անմիջական նախաձեւ՝ *bhundho-)
*bh>*dh առնմանությամբ
Կազմված է ան- ժխտականով՝ *դունդ «հատակ» բառից, որ ծագում է հնդեւրոպական *bhundho- «գետին, հիմք, հատակ» ձեւից (*bh>*dh առնմանությամբ), սա էլ *bhudh-no-ից (կա եւ *bhudh-men զուգահեռ կազմությունը)։ Ժխտական կազմության համար հմմտ. ռուս. без-дна «անդունդ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդնդալից,
անդնդախորք,
անդնդական,
անդնդային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*budhna- «գետին, հիմք, հատակ»
հուն.
πύνδα «հատակ»
լատ.
fundus «հատակ, հիմք»
հ. անգլ.
bodan «գետին, հիմք»
ռուս.
без-дна «անդունդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 190;
Pok. IEW 174
ԱՆԴՈՒՆՔ
(ԲՀ)
«ամբարտավանություններ»
Անստույգ (թերեւս)
Թերեւս փոխառություն կամ օտարալեզու բառ, որովհետեւ գրված է «թարգմանի ամբարտաւանութիւնք»։ Սակայն որոշ ձեռագրերում գրված է անդութն, որ թերեւս յանդուգն բառի սխալագրությունն է:
ԱՆԴՐԻՏԱԿ
«վայրի չաման»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *andh-
«բողբոջել, ծաղկել»
(անմիջական նախաձեւ՝ *andhos-)
Կազմուած է այլուստ անծանօթ անդրի- (սեռակա՞ն) եւ տակ «արմատ» բաղադրիչներից։ Առաջինը կապ ունի՞ հնդեւրոպական *andh- «բողբոջել, ծաղկել» արմատի հետ (*andhos- «ծաղիկ, խոտ»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ándha «սոմա (բույս)»
խոլ.
ainder «երիտասարդ կին» (<կելտ. *andhero «ծաղկող, երիտասարդ»)
հայ.
անդ «հունդ»
հայ.
անդեայ «նախիր»
ԱՆԴՐՈՅԹՔ
«որձ, որձկանք»
Ծագումն անհայտ է
Կազմուած է ինչ-որ անդր- արմատից (կապ ունի՞ անդրալ «գրգռուել» բայի հետ)՝ -ոյթ ածանցով։
Տե՛ս նաեւ
ԱՆԹԵՂ
«անթեղ, կրակախառն մոխիր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *anth-
«տաք»
(անմիջական նախաձեւ՝ *anth-°)
Եթե բաղկացած չէ ան- ոչ ժխտական նախածանցից (հմմտ. անձեռոցիկ, անբանի) եւ թեղ «դեզ, շեղջ, կույտ» բառից, ապա կամ համեմատելի է կամ հայ. բրբ. անթայր «կայծ», հուն. άνθραξ «ածուխ», խեթ. ant «տաք» բառերի (< հ.- ե. *anth-°), կամ վրաց. anteba «կրակ վառել, հրահրել, բորբոքել» բառի հետ: Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 194) վերջինիս հիման վրա համարում է փոխառություն կովկասյան աղբյուրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άνθραξ «ածուխ»
խեթ.
ant «տաք»
վրաց.
anteba «կրակ վառել, հրահրել, բորբոքել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 194
ԱՆԻԿԱՅ
«անդ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Հետո արեւմտահայ տարբերակի մեջ մտած անիկա «այն, նա» դերանվանական ձեւն է՝ ԲՀ-ի «անդ» մոտավոր մեկնաբանությամբ:
ԱՆԻՒ
(-ոյ, հազվադեպ՝ -ի, -աց)
«անիվ, կառքի ակ, սռնի, առանցք, տանջելու մի գործիք, խաղալիք, երկնային մարմնի գունդ, ուղտափշի սերմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *snēu-
«պտտել»
(անմիջական նախաձեւ՝ *snēuo-)
այս արմատից է նաեւ հայ. նեարդ բառը (<*sneurt-)` իմաստային այլ զարգացմամբ. անիւ բառի ա- նախահավելվածի համար հմմտ. ամիս *mensos ձեւից։ Ավելի քիչ հավանական է համեմատությունը *enebh- «պորտ» արմատից ծագող ձեւերի հետ, որ նշում է Աճառյանը (ՀԱԲ 1, 196)` նմանությունը համարելով պատահական:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անուաջալութիւն,
անուաձեւ,
անուաւոր,
միջնանիւ,
չորեքնանիւ
Նոր՝
երկանիւ, հեծանիւ, հեծանորդ, քառանիւ
երկանիւ, հեծանիւ, հեծանորդ, քառանիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
snua «ոլորել, հյուսել»
հ. իռլ.
snútigr «պտտվող (ջրաղացաքարի մասին)»
նորվ.
snaa «շտապել» (<*snāwēn)
լատվ.
snaujis «օղակ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149;
ԲԷՀ 49;
Աճ. ՀԱԲ 196
Տե՛ս նաեւ
ԱՆԾԵՂ
(անձեղ, անձեղն)
«կաչաղակ, մի եղանակ»
(երաժշտ.)
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հ.-ե. *kneug- բնաձայն արմատի հետ:
ԱՆԿԻՒՆ
II
«աթոռի կամ բազկաթոռի թեւ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀγκών
հունական բառը հայերենում նախ դարձել է *անկո(վ)ն, ապա անկիւն բառի հետ բաղարկվելով՝ անկիւն։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 200
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։