Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲՈՒԽՏԱՆ
(բուղտան)
«չարախոսություն, զրպարտություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. buhtān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 482
ԲՈՒՏ
I
(բութ)
«ուտելիք, կերակուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhug-
«վայելել»
*u-ից հետո քմայնացած *g-ի (*g'-ի) *g'>տ անցման համար
հմմտ. *trəg-> արատ (արած-ել), *bhrg'uo- > բարտի եւ նույնիսկ *g'əlou- «տալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բտել,
բտկան,
բտոց,
խոտաբուտ,
խոզաբուտ,
ընդաբուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բոյժ (բուժ)
հ. հնդ.
bhoga
«վայելում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 487
ԲՈՒՐԳՆ
(-գան, -գունք, -գանց)
«բուրգ, աշտարակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ. burgana
-ն-ի պատճառով ավելի քիչ հավանական է աղբյուր համարել ասոր. burga-ն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրգաձեւ,
բրգանման
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 432;
H. AG 392;
Աճ. ՀԱԲ 488
ԲՐՎԼԵՃ
«արտոնություն, առանձնաշնորհ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆր. privilège
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ԳԱՂԱՏՈՍ
(-ի, -աց)
«քարտաշ, որմնադիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. galatozi (kalatozi)
«նույնիմաստ»
նույնիմաստ բառի հետ միասին ծագում է փոքրասիական գալերի (գալատների՝ կելտերի) անունից, որ պահպանվել է հուն. Alaiia երկրի եւ γαλατης «գալ, կելտ» անվանումների մեջ:
ԳԱՂԱՓ
«մարտոց, սուսեր, թուր»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս առնված է աստվածաշնչային համապատասխան հատուկ անվան որեւէ մեկնությունից:
ԳԱՂԵԼ
«ծածկել, թաքցնել, պահել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel-
«պահել, ծածկել»
(անմիջական նախաձեւ՝ *ul- կամ *uol-)
Բնիկ հնդեւրոպական՝ *ul- կամ *uol- *uel- արմատից, որ կարելի է առանձնացնել *uer «պահել, ծածկել» արմատի կողքին որպես տարբերակ: Յ. Պոկոռնու բառարանում (Pok. IEW 1, 116, 1) հ. հնդկ. բառը բերվում է *uar- «պահել, ծածկել» արմատի տակ, բայց հայերենը եւ թերեւս հին հնդկերենը (որտեղ հ.-ե. *l-ի *r- արտացոլումը սովորական է, իսկ *r-ի l- արտացոլումը հազվադեպ) ցույց են տալիս *uer-ի կողքին *uel- ձեւի հնարավորություն: Աճառյանը (ՀԱԲ 1, 573) բխեցնում է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաղուստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vala
«ներփորվածք, փակ տարածություն, այր»
ավ.
vara-
«շրջափակված տեղ, ցանկապատված տեղ»
Մատենագիտություն
Pok. IEW 116, 1;
Աճ. ՀԱԲ 573
ԳԱՂՈՒԹ
-ի
(ուշ՝ գաղթ)
«գաղթում, հայրենալքում, գաղութ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. gālūtā
փոխատու լեզու՝ ասոր. gālūθā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաղթել,
գաղթական,
գաղթականություն,
գաղթավայր,
գաղթութային,
գաղթականական,
արտագաղթ,
ներգաղթ
Մատենագիտություն
H. AG 301;
Աճ. ՀԱԲ 505;
Ջահ. ՀԼՊ 476
ԳԱՄԶԱԶԱՐԻՉ
(գամզագարիբ)
«հաւատոյ հաստատութիւն»
(կրոն.)
Ստուգաբանություն (անստույգ)
ինչ-որ եբրայական արտահայտության կամ հատուկ անվան աղավաղված ձեւ՝ ձեռագրական զանազան տարբերակներով։
Մատենագիտություն
ԲՀ None
ԳԱՒՏԻ
(ուշ՝ գօտի)
«գոտի, երկնքի գոտի, ծիածան, ծիրանի գոտի, լեռնաշղթա»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uebh-
«հյուսել, գործել»
(անմիջական նախաձեւ՝ *uābh-)
հ.-ե. արմատ՝ *dē-
«կապել»
արմատներից (*«հիւսակապ»)։ -*dē-ի համար հմմտ. Աճ. ՀԱԲ 1, 608, կամ *uād'nō- (*ueg'- «հիւսել, գործել»)> գաւ-տ-ի (Աղայան, ԲՍՀ 49)։ g'>տ անցման համար հմմտ. *bhrgiio-> բարտի, եւ լ-ի յաւելման համար՝ հմմտ. մա-ւ-տ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաւտիածու,
գաւտեմարտիկ,
գաւտեպինդ,
գաւտեկռիւ,
գաւտելոյծ,
գաւտեւոր,
գաւտեած,
ընդգաւտել,
հաւագաւտի,
շրջագաւտի,
քաջագաւտի,
գաւտեյած
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 608;
ԲՍՀ 49
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։