Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳԱՀ-ԵԼ
(գեհ-ել, քահ-ել)
«խփել, զարկել, հրել, բոթել, խթել, սաստել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահող
ԳԱՄ
(-ու)
«ելք, հնար, կովան, հենարան, հենակետ, սեպ, մեխ, անգամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. gāma
«քայլ»
փոխատու լեզու՝ մ. պ. gām
«քայլ»
իրանական բառը կարող էր ունենալ հայերենին մոտ իմաստ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 508-509) նախնական իմաստը համարում է «ոտքի կովան» եւ իրանական փոխառության վարկածը՝ կասկածելի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գամագիտ,
գամագիտ,
գամագտանել,
գամագտական,
գամագամ,
երկաթագամ,
պղնձագամ,
գամել
Մատենագիտություն
H. AG 126;
Աճ. ՀԱԲ 508-509
ԳԱՅԹ
(գիթ-)
«սայթաքում, սխալ, մոլորություն, հանցանք, անկայունություն»
ԳԱՅԼ
(գայդ, գել, գէլ), -ոյ
«գայլ (կենդանի), ձիու կոշտ սանձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ulkʷo-
«գայլ»
(անմիջական նախաձեւ՝ *ulkʷio-)
հիմքից
Նկատի ունենալով հնչյունական դժվարությունները՝ ոմանք համեմատում են կելտական բառերի հետ (հ. իռլ. fdel, գալլ. vailo (անձնանուն) որպես հայ-կելտ. զուգաբանություն՝ *uailo-՝ *uai- ձայնարկությունից)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայլանալ,
գայլենի,
գայլախազ,
գայլակորիւն,
գայլառ,
գալառ,
գայլագռաւ,
գայլահալած,
մարդագայլ,
շնագայլ,
գայլխոտ,
գայլախոտոր,
գայլասոխ,
գայլթաթ,
գայլուկ,
գայլվիզ,
գայլականջ,
գայլու ականջ,
գայլաթուր,
գայլու թուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vṛka
հուն.
λύκος
լատ.
lupus
գոթ.
wulfo
հ. սլավ.
vlьkъ
«գայլ»
Մատենագիտություն
H. AG 431;
Աճ. ՀԱԲ 512;
Pok. IEW 1111
ԳԱՅԼԻԿՈՆ
(-ի, -աց)
(գելիկոն, գելիլկան)
«ծակող գործիք, շաղափ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel-
«պտտել, ոլորել»
Ունի հունարեն բառի կերպարանք, բայց հունարենում այդպիսի բառ չկա։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
wealean
հ. անգլ.
weol
«գլոր(վ)ել»
մ. վ. գ.
walken
«պտտվել»
(*uolg-)
ԳԱՆՁԱԿ
(-ի, -աց)
«փոր, ընդերք, ատեպարկ, քսակ, պահարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *ganjak
իրանական աղբյուրից` *ganjak (գանձ-ի ազդեցությամբ յ-ի փոխարեն ձ ստացած)։ հմմտ. պ. ganja
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձակցաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
ganja
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517
ԳԱՆՁԱՆԱԿ
(-ի, -աց)
«գանձարան, դրամարկղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ անհայտ *ganjanak
(նոր)` գանձանակադրամ: Փոխառություն` *ganjanak (հայ. գանձ-ի ազդեցությամբ յ-ն ձ-ի փոխված)։ հմմտ. պ. ganjēna
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձանակադրամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
ganjēna
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517-518
ԳԱՐԳԱՓ
«ցատկոտումն (ուղտի մասին), սրա ձայնը»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *gher-
բնաձայնական արմատից
Պատկերաւոր կազմութիւն՝ խարխափ, կարկափ, սարսափ տիպի՝ թերեւս հնդեւրոպական *gher- բնաձայնական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարգափումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521;
Ջահ. ԼՀԳ 73-74
ԳԱՒՀԱՐԿԱՆ
«փող, շեփոր»
(երաժշտական գործիք)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. gāv (gāvdum)
«շեփոր»
Բարդ բառ՝ պ. gāv (gāvdum) «շեփոր»-ի կրճատմամբ եւ հայ. հարկան- (հարկանեմ -ից) բաղադրիչներով
ԳԴԱԿ
-ի, -աց (՞)
(գտակ, քդակ)
«գլխարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *goudak
փոխատու լեզու՝ իրան. goud
«ծածկել»
որտեղից նաեւ՝ վրաց., ճան., մեգր. kudi, այլեւ՝ հայ. գուտի (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գտակակարոց,
գդակագործ,
գդակակար,
գդակավաճառ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 529-530;
Գ. Ասատրյան, «Իրան-Նամե» 42
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։