Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 559 բառահոդված (էջ 10/56)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 119, սյունակ 1 Էջ 119
ԲԱՍՈՒՑ (բրբ. բատոց, պատոց) «պատուհան. որմնախորշ, պատի դարակ»
Ստուգաբանություն ()
Աճառյանը (ՀԳԲ 176) համարում է պատոց-ի բարբառային ձեւ, բայց ՀԱԲ-ում (1, 418) այդ մասին չի խոսում
Մատենագիտություն
ՀԳԲ 176; ՀԱԲ 418
Էջ 120, սյունակ 1 Էջ 120
ԲԱՐԳՈՂԵԼ (բարգոզել) ««նշկահել, արհամարհել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է
Էջ 121, սյունակ 1 Էջ 121
ԲԱՐԿ «կծու, թունդ, դժնի, բարկացկոտ, ուժգին, սաստիկ, շատ, հրավառ, խիստ տաքացած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bherg- (անմիջական նախաձեւ՝ *bhr̥guo-s-)
Pok. IEW 1, 963 (հնարավոր է համարում բերել նաեւ *bhag- «կծու» (*bhag-ro-) եւ *bh(e)reu- «հուզվել, ուժեղ շարժվել (առանձնապես եռալու ժամանակ)» հիմքերի տակ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. յղլ.
borb, borp
«հիմար»
մ. յղլ.
borb
«կոպիտ»
շվեդ. բրբ.
bark
«կամակոր, անբարեհամբույր մարդ»
լատվ.
barkun
«դաժան, կոպիտ»
լատվ.
bargs
«ահեղ, խիստ»
Մատենագիտություն
Pok. IEW 963; Ջահ. ՀԼՊ 117
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԴՈՒՁ (բրբ. պտուզ, պտօ) «փոքրամարմին, կարճահասակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հազիվ թե կապ ունենա (բարբառային *փութ > բուդ ձայնեղացմամբ) հնդեւրոպական *pōu-pū- «փոքր, մանր» արմատի հետ, որտեղից նաեւ հայ. փոքր:
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵԿԱՐ (պեկար, բրբ. բեգար) «հարկ, բեգար, հարկադիր, ձրի աշխատանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. bēgār
նոյն աղբիւրից է վրաց. begala-ն, որ Աճառյանը (ՀԱԲ 1, 437) համարում է հայկական փոխառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
begala
Մատենագիտություն
ՀԱԲ 437
Էջ 126, սյունակ 1 Էջ 126
ԲԵՐԿՐԻԼ «ուրախանալ, հրճվել, զվարճանալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թեեւ հնարավոր է բերկր- հիմքի հնդեւրոպական ծագումը, բայց առայժմ հավաստիորեն չի որոշված։ Դյումեզիլի կարծիքը բերկրիլ եւ բարկ ձեւերի՝ *bheru- եւ *bhru- «արագ շարժվել, հուզվել» նախաձեւերից ծագելու մասին խիստ կասկածելի է (Pok. IEW 1, 144), եւ որեւէ հնչյունական հիմք չկա կապելու հ. հնդկ. *bhad-ra «բարություն, երջանկություն, լավ, երջանիկ, ուրախ» եւ գոթ. batira «ավելի լավ» ձեւերի հետ, որոնց համար վերականգնվում է *-a ձայնավորով *bhad-a- «լավ» արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բերկրական, բերկրություն, բերկրումն, բերկրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*bhad-ra
«բարություն, երջանկություն, լավ, երջանիկ, ուրախ»
գոթ.
batira
«ավելի լավ»
Մատենագիտություն
Pok. IEW 144; Pok. 106
Էջ 127, սյունակ 1 Էջ 127
ԲԷՔ (-ի, -աց) (բէք, բաք) «մեծ. ավագ. ի՜նչ զարմանալի, ի՜նչ հիանալի (ձայնարկություն)»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ հուն. Βάκκε «ո՛վ Բաքոս»
Կապ ունի՞ հուն. բաքոսական երգի Βάκκε «ո՛վ Բաքոս» ձեւի հետ, թե՞ նմանությունը պատահական է: Թեեւ Աճառյանը (ՀԱԲ 1, 444) նույնն է համարում ԲՀ-ի Բէոզ բառի հետ, բայց այն սրանից տարբեր է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաքոսական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 444
Տե՛ս նաեւ
Էջ 127, սյունակ 1 Էջ 127
ԲԷՃ (-ի, -աց) (բէջ) «թիկունք, կռնակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. beji «ուսոսկր»
փոխատու լեզու՝ չեչ.-ինգ. buk «մեջք, թիկունք»
կովկասյան աղբյուրից՝ վրաց. beji «ուսոսկր» (Աճառյանը, ՀԱԲ 1, 446 համարում է հայերենից փոխառյալ), այլեւ, թերեւս, չեչ.-ինգ. buk «մեջք, թիկունք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 446
Էջ 127, սյունակ 1 Էջ 127
ԲԷՇՄԱՐ «անթիվ, անհամար»
Ստուգաբանություն ()
Էջ 129, սյունակ 1 Էջ 129
ԲԻԼՍ «կամարի միջնաբար (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *bhel-k'- «գերան, տախտակ»
Հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *bhel-k'- «գերան, տախտակ» արմատի հետ (*bhēlkh (՞)> բիղխ):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 451
Տե՛ս նաեւ