Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՆԵՐԲԱՌԵԼ
«գովել»
Ստուգաբանություն (անստույգ)
Ըստ Ամալյանի (ԲՀ 415), թերեւս «ներացեալ, գովեալ» բառահոդվածի կրկնությունն է։
ՈՐԳԵԼԱԿ
«բացասակ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Արգելակ-ի սխալագրութիւնը կամ, թերեւս, ձայնդարձային ձեւը: Հ. Աճառեանը (ՀԱԲ 3, 575) որգելակ «բացասակ» ձեւի համար ենթադրում է արգելական «բացասական» սկզբնաձեւը, որը հաստատւում է ձեռագրական տարբերակներով. հմմտ. Ամալեան, ԲՀ 420
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 575;
Ամալեան, ԲՀ 420
ՊԵՐՍԷ
II
«փորձված»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ հուն. πειρα «փորձ» բառի հետ (կասկածելի է. հմմտ. Ամալյան, ԲՀ 424):
ՊԻՐՏ
««ծանր» կամ «կարծր» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ուղղելի է պիրկ. հմմտ. Ամալեան, ԲՀ, էջ 274 եւ 424:
ՍԵՂԵ(ՕՐԷ)
«եղյամ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. sayic
Մատենագիտություն
Ամալյան 428
ՍՏԻՆՈՍ
«փայտարեալ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն.
Նոր հրատարակութեան մէջ՝ «փայտացած», ընդ որում հրատարակիչը ստինոս-ը բխեցնում է հունական աղբիւրից
Մատենագիտություն
Ամալեան, ԲՀ 370
ՍՏՈ(Ր)ՓԱՅ
«նվաստ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Եթե ճիշտ է ր-ով տարբերակը, ապա թերեւս առկա է ստոր-ով կազմության, եւ այդ դեպքում անհայտ է փայ-ը, եթե ր-ով տարբերակը հավելագրության արդյունք է, ապա, թերեւս, իրոք կապ կա ստոփա «ատել» բառահոդվածի հետ, ինչպես կարծում է ՀԲ-ի քննական տեքստի հրատարակիչը:- Ամալյան, ԲՀ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստո(ր)փայութիւն
ՎԻԿՆ
II
(վիգն)
««չոր» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Աճառյանը (ՀԱԲ 4, 339) նույնացնում է վիկն/վիգն բուսանվան, Հ. Ամալյանը (ԲՀ, 434) զաւրավիգն բառի վիգն-ի հետ
Մատենագիտություն
ՀԱԲ 339;
ԲՀ 434
ՏԱՄԱԼ
(-ո)
«երդիկ, տանիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ակկադ. tamlū
«տանիքի հարթակ»
Համարվում է սեմական փոխառություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 367
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։