Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՀԱՄԲԱՐԱԿԱՊԵՏ
«մթերանոցապետ, մատակարար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. anbārakpat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 23
ՀԱՅԻԼ
«նայել, դիտել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հնդեւրոպական ծագումը, բայց եղած վարկածները բավարար հավաստիություն չունեն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հայելի,
հայեցացք,
երկնահայեցաց,
քաղցրահայեցաց,
յառաջահայեցաց,
իմաստնահայեցաց,
լուսահայեցաց,
ծովահայեցաց,
ընդվայրահայեցաց,
դժնահայեցաց,
հայեցակարգ,
հայեցավոր,
հայեցողություն
ՀԱՍՏ
(-ի, -ից)
«հաստատուն, հաստ. հաստատություն, ամրություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pasto-
«հաստատուն, ամուր»
Բնիկ հնդեւրոպական՝ *pasto- «հաստատուն, ամուր» հիմքից: Այստեղից են նաեւ հաստորբ, հաստատ, այլեւ, թերեւս, Աճառյանի կողմից (ՀԱԲ 1, 85) ազդ-ի տակ դրվող աստի, աստին, աստոյ, «հաստատուն» եւ աստոյ, աստա «զորեղ» բառերը: Հնարավոր է, որ մասամբ խառնված լինի *ost- «ոսկր» արմատի (>հայ. ոսկոր) ածանցական իմաստի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստել,
հաստանալ,
հաստիչ,
հաստոց,
հաստումն,
հաստաբեստ,
հաստակաշի,
հաստակապ,
հաստահարուստ,
հաստահեղույս,
հաստահիմն,
հաստամագիլ,
հաստամետ,
հաստանդամ,
հաստապինդ,
հաստարմատ,
հաստույժ,
հաստաբուն,
հաստագլուխ,
հաստամարմին,
հաստավիզ,
հաստափոր,
հաստորբ,
հաստատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pastyá-
«տուն, բակ, բնակարան»
իբրեւ հաստատուն բնակություն
հ. իսլ.
fastr
«հաստատուն, ամուր»
հ. անգլ.
fast
«հաստատուն, ամուր»
հ. վ. գ.
festi
«հաստատուն, ամուր»
խեթ.
hastai-, hasti-
«ոսկոր, դիմացկունություն, դիմադրողականություն»
Մատենագիտություն
H. AG 464;
Աճ. ՀԱԲ 49
Տե՛ս նաեւ
ՀՐԱՍԱՐԱԿ
«մունետիկ, ազդարար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *fratarak-
հմմտ. պրթ., մ. պ. fra- «առաջ» եւ ավ. tar- «անցնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրատարակել,
հրատարակիչ,
հրատարակումն,
հրատարակարէն,
հրատարակութիւն,
հրատարակչական,
հրատարակչութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 133
ՀՐԵՇՏԱԿ
(-ի, -աց)
(հրշտակ, հրիշտակ)
«սուրհանդակ, պատգամավոր, առաքյալ, կանխանշան, հրեշտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *frēštak
հմմտ. պրթ. frēštak, մ. պ. frēštak ավ. fraēštak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրեշտակութիւն,
հրեշտակարէն,
հրեշտակապետ,
հրեշտապետ,
հրեշտակագնաց,
զուգահրեշտակ,
համահրեշտակ
Մատենագիտություն
H. AG 184;
Աճ. ՀԱԲ 135
ՂԱԼԻՈՆ
«մակարդախոտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. γāliyūn
փոխատու լեզու՝ հուն. γάλιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 163
ՃՈՆ
II
«մուշտակակար, կաշեգործ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. čoni
«գլխարկ կարող»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 212
ՄԱԿԱՐԴ
(-ի)
«մածունի մերան, մակարդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մակարդանալ,
մակարդել,
մեղրամակարդ
ՄԱԿԱՐԻ
«երանելի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μακάριος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 232
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։