Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 29 բառահոդված (էջ 1/3)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԻԿ «աղջիկ, այրիկ, աչիկ, մասնիկ, փոքրիկ, այլեւ Աստղիկ, Ձուիկ, Յուսիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-kon- (անմիջական նախաձեւ՝ *-i-) բաղադրյալ *-kon- ածանցից՝ *-i- հիմքակազմ տարրով
Ինչպես ցույց է տալիս իկ-ով բառերի թեք հոլովների -ն- ով հիմքը (աղջիկ, -ան, աչիկ, -ունք եւ այլն), ծագում է հնդեւրոպական բաղադրյալ *-kon- ածանցից՝ *-i- հիմքակազմ տարրով եւ *-kon- > -կն ածանցմամբ: *k-ն ն-ից առաջ չի շնչեղանում, ինչպես ակն, ձուկն, մուկն (հմմտ. նաեւ մատն < *-mat-) բառերում: Եզակի ուղղականի համար հնարավոր է ենթադրել սկզբնական *-n-ի անկում եւ թերեւս...
Էջ 807, սյունակ 1 Էջ 807
-ԻԿ II «այժմիկ, դրանիկ, մարտիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ik
ածանցից, որ հաճախադեպ է իրանական փոխառություններում` մարզիկ, ոստանիկ, ռազմիկ, տոհմիկ, սպասիկ (հմմտ. սպասեակ), կազմում է նաեւ ժողովուրդների ներկայացուցիչների անուններ` հնդիկ, պարսիկ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարզիկ, ոստանիկ, ռազմիկ, տոհմիկ, սպասիկ, հնդիկ, պարսիկ
Տե՛ս նաեւ
Էջ 96, սյունակ 1 Էջ 96
ԱՐՏԻ(Կ) (արտիկ) «վայրի ոչխար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «այծ, ոչխար, կով, այծյամ» (անմիջական նախաձեւ՝ *r-d-) -իկ ածանցով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
որոջ
հուն.
ερυρος
«ուլ»
լատ.
aries, -etis
«ոչխար»
ալբան.
erislian
«գառ»
Էջ 98, սյունակ 1 Էջ 98
ԱՐՔՏ «հյուսիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. արկտ (արկտ-իկոս) «հյուսիսային»
բառի սկզբնամասը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքտական
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԿԻԿ «տիխիլ, տիխլենու պտուղ»
Ստուգաբանություն (անստույգ)
կազմված է անծանոթ դակ արմատից` -իկ ածանցով
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԷԿ (-ի, -եկի եւ -իկի) «երեկ, երեկվա օր»
Ստուգաբանություն (անստույգ)
Նույնն է համարվում երեկ «երեկո» բառի հետ, բայց հնչյունական փոխհարաբերությունը չի բացատրված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեկեան, իրիկեան, երեկածին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 52
Տե՛ս նաեւ
Էջ 233, սյունակ 1 Էջ 233
ԶԱՏԻԿ «զոհ, զոհաբերում, զատիկ, հարության տոն, տոն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կազմված է զատանել բայի արմատից՝ -իկ ածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զատկաշաբաթ, զատկատոմար, զատկանալ, կրկնազատիկ, զատկական
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 1992
Էջ 309, սյունակ 1 Էջ 309
ԽԱԼԻԿ «բազկոսկր» (բբ)
Ստուգաբանություն ()
ծագում է *խալ = խաղ «հող» արմատից՝ -իկ ածանցով:
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼԻԿ-Ք (խլին-ք, -ամբք, խլնիք) «խլինք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «բծերի, գորշ եւ սեւ գոյների նշանակման համար» (անմիջական նախաձեւ՝ *khēl- (+ -իկ), *khēl-no-, *khēlniio-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kalana
«բիծ, կեղտ»
հուն.
κελαίνος
«սեւ»
հ. վ. գ.
huiwa
«խոնաւութիւն, տիղմ, ջրի կեղտ, ցեխ»
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻՄՊԱՅ 119
Էջ 351, սյունակ 1 Էջ 351
ԽՌԻԿ «խռիկ, ձկան խռիկ»
Ստուգաբանություն (բնաձայն)
կազմված է բնաձայնական խռալ բայի արմատից՝ -իկ ածանցով