Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 39 բառահոդված (էջ 1/4)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԵՐՁԱՊԵՏ (-ի, -աց) (հանդերձապետ) «պարսկական արքունիքի մի պաշտոնյա՝ հազարապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. andarzpat
ենթարկված հայ. (<իրան.) հանդերձ բառի ազդեցությանը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերանդերձապետ, հանդերձապետութիւն
Մատենագիտություն
H. AG 99, 179; Աճ. ՀԱԲ 188
Էջ 63, սյունակ 1 Էջ 63
ԱՆՔՈՅԹ «հանգիստ, խաղաղ, հանդարտ, ապահով, թաքուն, ծածուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kēe- «շարժ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *kōi-) եզակի է *kōi- > *քոյ անցումը
հ.-ե. արմատ՝ *han+*kōi- «հաճելիորեն հանգստանալ» (անմիջական նախաձեւ՝ *kōeio-) հնչյունական անցումը պարզ չէ
կան վերականգնման դժվարություններ։ Եթե ան-ը ժխտական է, ապա քոյթ-ը թերեւս կարելի է կապել *kēe- «շարժ(վ)ել» արմատի հետ (այս դեպքում էլ եզակի է *kōi- > *քոյ անցումը)։ Եթե ան-ը ժխտական չէ, ապա անքոյթ-ը ծագմամբ կարող է համապատասխանել հանգիստ-ին, որ գալիս է *han+*kōi- (*kōeio-) «հաճելիորեն հանգստանալ» արմատից. այս դեպքում էլ հնչյունական անցումը պարզ չէ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անքութանալ, անքոյթութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԶԲԵԴ «պարսկական արքունիքի մի պաշտօնեայ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. arzbed
փոխատու լեզու՝ պ. *arz-bad «բերդապետ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 313
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՔԱՅ (-ի, -ից) «թագավոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άρχων
փոխատու լեզու՝ հուն. άρχιος
հին փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքայագունդ, արքայենի, արքայատուր, արքայիկ, արքայություն, արքայորդի, թագարքայ, բագարքայածին, արքունի, արքունիք, արքունատուր, արքունական, գեղարքունի, արքագունք, արքապատկեր, արքակորույս, արքինի, արքիանալ, արքինանալ, արքայադուստր, արքայամորի, արքայախնձոր
Էջ 145, սյունակ 1 Էջ 145
ԳԱՀԱՒՈՐ «արքունի մի պաշտոնյա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. gah-var
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 125; Աճ. ՀԱԲ 502
Տե՛ս նաեւ
Էջ 172, սյունակ 1 Էջ 172
ԳՈՒՆ III «՞»
Ստուգաբանություն ()
Սխալագրություն՝ փոխանակ քուն-ի:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 593
Էջ 173, սյունակ 1 Էջ 173
ԳՈՒՆԴՍՏԱՊԼ (գունդստապլ, գունդուստապլ, գօնդստապլ, գունուստապլ, նոր՝ գունդստաբլ) «արքունի բարձրաստիճան պաշտօնեայ, սպարապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. ֆր. conestable
փոխատու լեզու՝ իտալ. contestabile
թերեւս մասամբ բարդուած գունդ բառի հետ
Մատենագիտություն
H. AG 389; Աճ. ՀԱԲ 595
Էջ 181, սյունակ 1 Էջ 181
ԴԱՀԻՆ «քունջութայուղի նստվածք, մրուր, դեղնամոխրագույն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ անհայտ tahīna «քունջութայուղի նստվածք, մրուր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դահնագույն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 616
Էջ 187, սյունակ 1 Էջ 187
ԴԱՐ(Ա)ՊԱՍ (ուշ՝ -ու, -ի) (դարեպաս) «դարպաս, մեծ դուռ, արքունի դուռ, արքունիք, պալատ, ապարանք, նվեր մեծավորին կամ վանքի վարդապետին»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարպասավարձ
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԻՄՈՍ I «դրամ, փող, ունեցվածք, հասարակական կամ արքունի գանձարան, հարկ, տուրք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. δημόσια
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիմոսատու
Մատենագիտություն
H. AG 346; Աճ. ՀԱԲ 669