Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 11 բառահոդված (էջ 1/2)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 98, սյունակ 1 Էջ 98
ԱՒ I «խենթություն, գժություն, մոլեգնում, կիրք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au- «սիրել, հաճել, կարիք ունենալ, պահանջել, ցանկանալ, տենչալ, նպաստել, օգնել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւիլ, աւիւն, ատոդական, ատոլ, աւանդիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
avati-
«նպաստում է, ցանկանում է, սիրում է»
լատ.
aveo
«ցանկանալ, տանջվել, տենչալ, փափագել, կրքոտ կերպով ուզել»
լատ.
avidus
«ագահ, կրքոտ»
կիմր.
ewyllys
«կամք, ցանկություն, տենչ»
Մատենագիտություն
Pok. IEW 77
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՐՈՎ (-ոյ) «գորով, սեր, խանդաղատանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *guher- «ջերմ, տաք» (անմիջական նախաձեւ՝ *guhor-ou-i-, *guher-ou-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գորովալիր, գորովեմ, գորովագին, գորովանք, դյուրագորով, մաքրագորով, հոգիագորով, քաղցրագորով, մայրագորով
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս.
garrewingi
«կրքոտ, ջերմ»
հ. խոլ.
gor (garwa)
«պատրաստ, կատարյալ»
հ. սլավ.
žezavyj
«ջերմ, տաք»
լիտվ.
garas
«շոգի, ուժեղ ցանկություն»
լիտվ.
garuoti
«շոգիանալ. ուժգին ցանկանալ»
ռուս.
горевать
«վշտանալ»
Մատենագիտություն
Ջահ. ԲԷՀ 90-91
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՆԱՔ «թանաք»
Ստուգաբանություն (անստույգ)
կազմված է թանալ բայից, որ հնդեւրոպական ծագում ունի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թանաքաման, թանաքոտ, թանաքոտել
Տե՛ս նաեւ
Էջ 317, սյունակ 1 Էջ 317
ԽԱՉԵՆ(Ե)ԱԿ «մի արու չորքոտանի (քարա՞յծ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 407, սյունակ 1 Էջ 407
ԿԻՐ II «տանելը, կրելը, կրում, գործածություն, կիրք, բնավորություն, զատիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷer- «ծանր» (անմիջական նախաձեւ՝ *gʷēr-/*gʷer-)
թերեւս բնիկ հնդեւրոպական` *gʷēr-/*gʷer- «ծանր» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրել, կիրառութիւն, կիրըդունակ, կրատրական, բարեկիր, բարեկրիչ, իմաստակիր, խաչակիր, խորհրդակիր, ծանրակիր, ծիրանակիր, հրեշտակակիր, բեռնակիր, բեռնակրութիւն, կրան, կիրառել, կիրարկել, կրքոտ, անհամակիր, համակրելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gurú
հուն.
βρίθος
«բեռ»
հուն.
βρίθω
«ծանր լինել, բեռն(վ)ել»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 84-85
Տե՛ս նաեւ
Էջ 496, սյունակ 1 Էջ 496
ՃՈՂՈՐՏԻ «ճիճու, որդ, լորձնքոտ կենդանի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՏՆ -ին, -ամբ, ոտք, -ից «ոտք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pod- «ոտք» (անմիջական նախաձեւ՝ *pod-m-) *pod-/pəd- արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոտնակապ, ոտնակապել, ոտնառ, ոտնատեղի, ոտանաւոր, հետիոտն, անոտք, լեռնոտեայք, անոտեայ, քարըմբռոտել, ոտնաձայն, խոչընդոտն, ճիոտն, արագոտն, եղնոտն, բազմանոտանի, չորքոտանի, երկոտանի, երեքոտանի, եռոտանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pad
ավ.
paθ-
հուն.
πούς (սեռ. ποδός)
գոթ.
fōtus
խեթ.
pata-
«ոտք»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 573-574
Էջ 613, սյունակ 1 Էջ 613
ՉՈՐՔ -ից «չորս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ketuores
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չորիր, չորրորդ, չորրեակ, չորեակ, չորրեկ, չորեքտասան, չորեքեան, (-քին), չորեքկուսի, չորքոտանի
Մատենագիտություն
H. AG 485; Աճ. ՀԱԲ 631
Էջ 762, սյունակ 1 Էջ 762
ՓԱՔԱԼ «շնչարգելություն, հազ (անասունների)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փաքոտ
Էջ 785, սյունակ 1 Էջ 785
ՔՈՇՔԵԼ «հորանջել, ճմլկոտալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քոշքոտիլ, քոշքոտել, քոշքոտեցուցանել