Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«սեպ» որոնման արդյունք՝ 23 բառահոդված · Էջ 1 / 3
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՈՐԴ -անթ (բրբ. անդորգ) «սրածայր ժայռ, սեպաձեւ քար»
Անստույգ
Կապ ունի՞ արդյոք հուն. ἀνθήρ «հասկի քիստ, նիզակի ծայր», ἀνθεριξ «հասկի քիստ, ցողուն» բառերի հետ, որոնց համար վերականգնվում են *andher-, *ndher- «սուր ծայր, ցողուն» նախաձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդորդանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ἀνθήρ «հասկի քիստ, նիզակի ծայր»
հուն. ἀνθεριξ «հասկի քիստ, ցողուն»
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԻՃ (առինճ, առինջ, հառիճ) «գյուղ, բնակավայր» (տեղանուններում)
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ տեղական Bittiiariga (հավանաբար)
Հավանաբար ենթաշերտային բառ՝ առնված տեղական լեզվից։
Էջ 128, սյունակ 1 Էջ 128
ԲԵՏ (բեր) «մեծ, հաստ» (ԲՀ եւ բբ.)
Ծագումն անհայտ է (թերեւս)
հնագույն վկայությունը թերեւս սեպագիր Bittiariga տեղանվան մեջ (հետագա Բբ-առիճ «մեծ Առիճ»):
Էջ 129, սյունակ 1 Էջ 129
ԲԻԾ (-ի, -ից, -աց) «մաշկի արատ, նշան, կեղտ. բշտիկ, արատ, պակասութիւն, վէճ, վէճի նիւթ, կեղտոտ, պիղծ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bheid- «ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *bhidio- (կամ *bhid-s-))
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *bhidio- (կամ *bhid-s-)` *bheid- «ճեղքել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բծել, բծկան, բծկանութիւն, բծամիտ, բծաւոր, անբիծ, ամբիծ, անբծութիւն, ամբծութիւն, բազմաբիծ, խժբիծ, խժբժել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bhinádmi «ճեղքում եմ, պոկում եմ, կոտրում եմ»
հ. հնդկ. bhidā «խզում, խզուածք, ճեղք, պատռուածք»
հ. հնդկ. bhidyā «քայքայում»
լատ. findō «ճեղքել»
լատ. fissam fissūra «ճեղք»
գոթ. beitan «կծել»
հ. վ. գերմ. bizzo, bizza «կտոր, սեպ»
Էջ 134, սյունակ 1 Էջ 134
ԲՈՅԹ I -ոյ, ոց, -ի, -աց (բոյթն, -ան) «բութ, բթամատ, փափկամիս, հաստ մսակտոր, նվագարանի սեպ, նվագարանի բանալի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bheu- «փչել, ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *bheu-t-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. անգլ. budde
անգլ. bud «բողբոջ»
մ. ն. գերմ. botte
նիդեռլ. bot «բողբոջ»
մ. վ. գերմ. butze «միջուկ, գունդ»
մ. վ. գերմ. būzen «ուռչել, ցցվել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 114
Էջ 147, սյունակ 1 Էջ 147
ԳԱՄ (-ու) «ելք, հնար, կովան, հենարան, հենակետ, սեպ, մեխ, անգամ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ավ. gāma (թերեւս) «քայլ»
Աղբյուր՝ մ. պ. gām (թերեւս) «քայլ»
իրանական բառը կարող էր ունենալ հայերենին մոտ իմաստ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 508-509) նախնական իմաստը համարում է «ոտքի կովան» եւ իրանական փոխառության վարկածը՝ կասկածելի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գամագիտ, գամագիտ, գամագտանել, գամագտական, գամագամ, երկաթագամ, պղնձագամ, գամել
Մատենագիտություն
H. AG 126; Աճ. ՀԱԲ 508-509
Էջ 162, սյունակ 1 Էջ 162
ԳԻՐ (-ոյ) «տառ, գիր, գրվածք, գրություն, գիրք, նկար, վերագրում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «պատռել, քերել, ճղել» (անմիջական նախաձեւ՝ *uēro-)
արմատից, որ այլ լեզուներում առկա է միայն ածականներով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրել, գրիչ, գրագետ, գրագիր, գրաձեւ, գրեղեն, գրապան, գրչություն, արագագիր, 메հենագիրք, որդեգիր, բնագիր, գեղագրել, նշանագիր, համագրել, ձեռագիր, երկաթագիր, տարագիր
Նոր՝
գրադարան, գրախանութ, գրականագետ, գրամանաչ, գրասենեակ, գրավաճառ, գրատուն, գրչածայր, գրչակոթ, գրչահատ, կենսագիր, կենսագրութիւն, բողոքագիր, անդորրագիր, վաւերագիր, տպագիր, բեւեռագիր, սեպագիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. գերծուկ
պրուս. zedo «ակոս»
շվեդ. բրբ. zota «փորփրել»
հ. հնդկ. vrháti «շորթում է, կորզում է, խլում է»
հ. հնդկ. vrscati «քերթում է, հերձում է, ճեղքում է»
գոթ. writs «գիծ»
հ. անգլ. writ «գիր»
հ. անգլ. wrītan «գծել, գրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 561; Ջահ. ՀԼՊ 151
Էջ 191, սյունակ 1 Էջ 191
ԴԵԿՏԵՄԲԵՐ «տարվա վերջին ամիս՝ դեկտեմբեր»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. december
սեպտեմբեր եւ հոկտեմբեր ձեւերի համաբանությամբ...
Էջ 225, սյունակ 1 Էջ 225
ԵՐԻԹ (իրիթ) «մեծ սեպ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «պատռել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *urit-)
այս արմատի *ureid-s- ձեւից է համարվում երգիծանել-ը (տե՛ս): Աւելի քիչ հաւանական է *rei- «պատռել, քերծել» արմատի *re-t- ձեւից բխեցնելը:
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 156
Տե՛ս նաեւ
Էջ 265, սյունակ 1 Էջ 265
ԹԵՓ (-ոյ) «թեփ, բարակ կեղեւ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)teb(h)/p(h)- «սյուն, բուն, թուփ, խուրձ, փունջ, ոտք դնել» (անմիջական նախաձեւ՝ *tephu-)
բխեցումը հնդեւրոպական *(s)teb(h)/p(h)- «սյուն, բուն, թուփ, խուրձ, փունջ, ոտք դնել» արմատից` *tephu > թեփ. Այս ստուգաբանութեամբ թափ եւ թեփ արմատները ստուգաբանօրեն կապուած են, բայց իմաստով հեռու
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեփուկ, թեփոտ, թեփոտել, թեփակեր
Նոր՝
թեփակալել, թեփահանել, թեփամորթ, թեփոտում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ֆրիգ. stapul «ատամնածայր»
հ. հնդկ. stabd/a «ամուր, պինդ»
հ. իսլ. stapi «բարձր սեպաժայռ»
հ. վ. գ. stambal «կտոր, բեկոր»