Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 652 բառահոդված (էջ 1/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԲԽՈՌ «շրթունք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարսկերեն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 75
Էջ 22, սյունակ 1 Էջ 22
ԱԴՈՆՄՈՅ ««պարզ բառ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն, բայց բուն աղբյուրը հայտնի չէ։ Ամալյանի (ԲՀ 345) ենթադրած հուն. աղբյուրը ձեւով շատ հեռու է. -մոյ բաղադրիչը ֆրանս. mot «բառ» բառը չէ՞։
Էջ 22, սյունակ 1 Էջ 22
ԱԶԲՆ (ասբն, ասպն, ազբ-), -ին, -ունք «հենքի թել, ծոպ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pag'- «ամրացնել» -բ- աճականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական *pag'- «ամրացնել» արմատից՝ -բ- աճականով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազբախումբ, ազբոց, ազբնագող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pas
«օղակ. պարան, թոկ»
ավ.
pas
«իրար կապել»
լատ.
compages
«կապ, միացում»
Էջ 23, սյունակ 1 Էջ 23
ԱԶԴԱՐ ««հաւասար» (ԲՀ՝ «պարապար»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. azdar «յարմար, արժանի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 86
Էջ 24, սյունակ 1 Էջ 24
ԱԼԱՆԻ «բացահայտ, հրապարակայնորեն»
Ստուգաբանություն ()
Էջ 31, սյունակ 1 Էջ 31
ԱԿՆԵԱԼ «հպարտ»
Ստուգաբանություն ()
Անշուշտ, ակն արմատից կազմված ձեւ:
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀ (ահի-, արհ-), -ի, -ից «վախ, սարսափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական āhr
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. āhr (’hl), մնք. պ. ’hr’s’d «վախեցած, զարհուրած»։ (ամբողջությամբ փոխառվա՞ծ, թե՞ հայկական կազմություն), արհաւիրք (առանց ք-ի ամբողջությամբ փոխառվա՞ծ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահաբեկ, ահագին, ահարկու, ահաւոր, ահեղ, (յ)ահել, զահանդիլ, ահազանգ, ահեղաձայն, ահեղասաստ, ահագնանալ, ահագնադղորդ, ահիպարանոց, ահիասարսափ, արհաւիրք, (զ)արհուրանք, զարհուրիլ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 513
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԵԿԱՆ -ի «հայկական տոմարի իններորդ ամիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարթեւերեն āhrakān
իրանական աղբյուրից (պարթեւերենից՝ āhrakān) (<*āϑrakān՝ ātur «կրակ» բառից)
Մատենագիտություն
H. AG 95; Աճ. ՀԱԲ 114
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱԳ (-ի, -աց) (եղագ, եղանգ) «ճանապարհ, ուղի, պատճառ, միջոց, հնար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա ակկադ. alāku(m), alaktu «ընթացք, ճանապարհ, ուղի» բառերի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
ակկադ.
alāku(m)
«ընթացք, ճանապարհ, ուղի»
ակկադ.
alaktu
«ընթացք, ճանապարհ, ուղի»
Էջ 35, սյունակ 1 Էջ 35
ԱՂԱՓ «փուշտ, ամորձապարկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *lāb- «թոյլ կախուել»
հ.-ե. արմատ՝ *leb/p- «թոյլ կախուել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *lāb-, *leb/p- «թոյլ կախուել» արմատի հետ (*laph > աղափ-°)
Զուգաբանություններ այլ լեզուներում
ստ. գ.
labbe
«շրթունք»
հ. վ. գ.
lefs
«կենդանու շրթունք»
հ. վ. գ.
leffel
«նապաստակի ականջ»