Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՄԱԼ
(ամանալ, ուշ՝ ամարել)
«լցնել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sem-
«ջուր քաշել, լցնել»
(անմիջական նախաձեւ՝ *smā-)
Թերեւս նաեւ ամայի «անբնակ, դատարկ, լքված», այլեւ՝ ամայել «ծեփել կամ շպարել»։ ըստ Պետերսոնի։ Ավելի քիչ հավանական է համեմատությունը *am- «բռնել» (ըստ Աճառյանի՝ «լցնել») արմատից բխող բառերի հետ, թեեւ դրանց մեջ է դրվում հ. հնդկ. ámatram- «աման» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աման,
խնկաման,
գինեման,
ոտնաման,
ամանեղեն,
աղաման,
կաթնաման,
շաքարաման,
թանաքաման,
գրչաման,
թքաման
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άμη
«դույլ»
հուն.
άμίς
«գիշերաման»
հ. իռլ.
sem
«բուրս թափել»
լիտվ.
sémti
«հեղուկ քաշել, լցնել»
ըստ Պետերսոնի
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 146;
Pok. IEW 35;
H. AG 416;
Աճ. ՀԱԲ 143
ԱՄՈՆԻ
«գինձ, համեմ կամ չաման»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἄμωμον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 160
ԱՆԴՐԻՏԱԿ
«վայրի չաման»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *andh-
«բողբոջել, ծաղկել»
(անմիջական նախաձեւ՝ *andhos-)
Կազմուած է այլուստ անծանօթ անդրի- (սեռակա՞ն) եւ տակ «արմատ» բաղադրիչներից։ Առաջինը կապ ունի՞ հնդեւրոպական *andh- «բողբոջել, ծաղկել» արմատի հետ (*andhos- «ծաղիկ, խոտ»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ándha
«սոմա (բույս)»
խոլ.
ainder
«երիտասարդ կին»
<կելտ. *andhero «ծաղկող, երիտասարդ»
հայ.
անդ
«հունդ»
հայ.
անդեայ
«նախիր»
ԹԱՂԹ
II
«թալ մոխրաթելուկ, հոռոմթելուկ, սարմախս, արջակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tāl-
«աճել, կանաչել»
(անմիջական նախաձեւ՝ *təl-t-)
արմատից (*təl-t- > թաղթ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղթիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τηλις
«հոռոմ-չաման, սարմախս»
ԹԱՅԼ
(բրբ. թալ)
«մոխրաբելուկ, հոռոմ-բելուկ, սարմախ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tāl-
«աճել, կանաչել»
(անմիջական նախաձեւ՝ *tālio- կամ *təlio-)
թայլ < *tālio- կամ *təlio-
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τηλις
«հոռոմ-չաման, trigonella foenum graecum»
լատ.
tālea
«ճիպոտ, բողբոջ, տնկի»
ԿԱԿՎՈՐԴԻԿ
««չաման» (բբ)»
(բարբառային)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
երկրորդ մասում կարող է լինել հին անգլ. wort «բոյս, խոտ» բաղադրիչը
ԿԱՐՈԳԻՆ
(կարոգի «չամանուկ»)
«վայրի չաման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καρον
«չաման»
Կարո-ն գալիս է հուն. καρον (καρω) «չաման» բառից, բայց չի բացատրված -գի(ն)-ը:
Մատենագիտություն
Chantraine, DELG 499
ԿԻՄԻՆ
««չաման» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κύμινον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 588
ՉԱՄԱՆ
«չաման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. čaman
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չամանոտ,
չամանջուր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 623
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։