Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 1 / 448
ԱԲ
(աւ, ավ)
«հրեական տոմարի 11-րդ ամիս»
Ասոր.
Աղբյուր՝ ասոր. āb
Աղբյուր՝ եբր. āb
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 73
ԱԲԲԱ(Յ)
-ի, -ից
(աբ(բ)աս, -ու)
«վանահայր, հայր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αββά(ς) < ասոր. abbā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աբբասուհի,
արբահայր
Մատենագիտություն
H. AG 338;
Աճ. ՀԱԲ 73
ԱԲԲՈՐ
«պահանորդ, պահակ»
Անստույգ (թերեւս)
թերեւս ատոր-ի աղավաղված գրությունը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 74
ԱԲԵԹ
-ի
«աբեթ (դյուրավառ նյութ, որ բռնկվում է հրահանը կայծքարին խփելով)»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. abedi
(հնարավոր է)
Աճառյանը (ՀԱԲ 1, 74) հնարավոր է համարում հակառակ փոխառությունը, բայց վրաց. բառը ընդհանուր քարթվելական է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 74
ԱԲԵՂԱՅ
-ի, -ից
«վանական. կուսակրոն, ճգնավոր, միայնակյաց»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. abīlā
(ուշ՝ հաբեղայ, խաբ-ի հետ բաղարկվելով՝ խաբեղայ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աբեղայակերպ,
աբեղայութիւն,
աբեղայական,
աբեղաթաղ,
աբեղութիւն
Մատենագիտություն
H. AG 299;
Աճ. ՀԱԲ 74
ԱԳԱՀ
-ի, -աց
«անհագ. ընչասեր. ժլատ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագահութիւն,
ագահել,
ագահագոյն,
որկորագահ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
gərəϑa
վրաց.
angari (<իրան.)
ԱԳԱՆ
«ժրաջան, արագաշարժ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *auē
«ջանալ, ճիգ գործել»
(անմիջական նախաձեւ՝ *aueno)
Բաղադրություն՝ անագան (Աճառյան, ՀԱԲ 1, 75, նշանակության տարբերության պատճառով կապը ժխտում է)։ Կապ ունի՞ հնդեւրոպական *auē «ջանալ, ճիգ գործել» արմատի հետ, որի վերականգնումը այնքան էլ հավաստի չէ (*aueno> ագա՞ն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագան
Մատենագիտություն
Աճառյան, ՀԱԲ 75
ԱԳ
I
(անիլ)
«հագնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eu-
«հագնել»
(անմիջական նախաձեւ՝ *ou-)
o-ձայնդարձ
Աւելի ուշ՝ հ- նախահնչիւնով։ -ն ով ածանցի համար հմմտ. լիտվ. aunù, aýti «կոշիկ հագնել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագոյցք,
ագուցիկ,
ագանելիք,
հագանիլ,
հագնիլ,
հագնել,
հագուստ,
հագուստեղէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
ind-uō «հագնել»
լիտվ.
aunù, aýti «կոշիկ հագնել»
Մատենագիտություն
H. AG 411;
Աճ. ՀԱԲ 75;
Pok. IEW 346
Տե՛ս նաեւ
ԱԳԱՐԱԿ
«ագարակ, անդաստան, հանդ ու արտ, կալվածք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *agro-
ինչ-որ centum տիպի լեզվի միջնորդութեամբ
Աղբյուր՝ շումեր. agar
(բայց բուն աղբիւրը չի հաւաստուած)
«դաշտ, արտ»
Աղբյուր՝ խուռ. auari
(բայց բուն աղբիւրը չի հաւաստուած)
«դաշտ»
Անբացատրելի է մնում -ակ-ը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագարակիկ,
ագարականալ,
ագարակաբաշխ,
ագարակել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 77;
Ջահ. ՀԼՊ 48, 452
ԱԳԻ
(-ւոյ, -եաւ/-ւով)
«պոչ (մազոտ), առնի»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագետոր,
ագետակ,
ագատ,
կարճագի
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։