Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 25 բառահոդված (էջ 1/3)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՏՈՒԶ (andez) «մի բույս՝ կղմուխ, բարձր ախիճանակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. anduz
Մատենագիտություն
H. AG 262; Աճ. ՀԱԲ 212
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՄԱՆ «կղմուխ, անդուզ, inula L.»
Ստուգաբանություն ()
Էջ 93, սյունակ 1 Էջ 93
ԱՐՄՈՒԽ «թանկ, արժեքավոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳՇԿՈՒՐ «աթար, չորացած թրիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, սակայն բուն աղբյուրը եւ սրա բուն կազմությունը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գշկուրմուխ, գշկրհոտ
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՅՆ (թիւն), -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից «թույն, մահադեղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *steu- «խտանալ, թանձրանալ»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *steu- «խտանալ, թանձրանալ» արմատի հետ, որտեղից՝ հուն. στυφιο «թանձր լինել, սեղմել» (*steu-)> «տտիպ, կծու», στυγος «ատելի բան» (*teu-no-, *tou-no- > թոյն՞)։ Անհավանական է նաեւ Աճառյանի ստուգաբանութիւնը հուն. κτείνω «սպանել» բայի հետ ունեցած կապի մասին (որպես «սպանիչ»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թունաւոր, թիւնաւոր, թունել, թունալից, թունամուխ, թիւնաբեր, թիւնաբուխ, ապաթոյն, դառնաթոյն, չարաթոյն, իժաթոյն, հրաթոյն, եռաթիւնեալ
Մատենագիտություն
ՀԱԲ 670-671
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԱՄՈՒՆ (ժամող) «ունայն»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե նախնականը ժամող ձեւն է, ապա այն, թերեւս, ինչ-որ ժամել բայից կազմուած -ող-ով դերբայական ձեւ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժամուխասեր
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՒԽ -ոյ «ծուխ, մուխ, գոլորշի, շոգի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խեթ. tuhhu(uā)i «ծուխ»
թերեւս բ/ծ հերթագայութեամբ ծագում է խեթերէն բառից։ Աճառեանը բխեցնում է «կովկասեան» (վրացերէն) աղբիւրից, բայց բերած օրինակները համոզիչ չեն (բուն «ծուխ» իմաստի համար կա վրաց. kvamli):
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
cuxva
«ցավ, տրտմություն»
վրաց.
mcuxri
«աղջամուղջ, երեկո»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 470
Էջ 475, սյունակ 1 Էջ 475
ՁԵՌՆ (-ին, -անէ (ձեռք, -աց)) «ձեռք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'hes- «ձեռք» (անմիջական նախաձեւ՝ *g'hes(o)r-)
նախաձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձեռն, ձեռնհաս, ձեռնարկել, սակաւաձեռն, դատարկաձեռն, երկայնաձեռն, ձեռնասուն, ձեռնադրութիւն, ձեռնամուխ, ձեռագիր, ձեռագործ, ձեռակապ, ընձեռել, անձեռոցիկ, անձեռայք, ընձեռայք, միձեռան, ձերբակալել, ձերբացի, ձերբազատիլ, ձեռնահմայ, ձեռնափայտ, ձեռնոց, անձեռնմխելի, ձեռագրատուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χείρ
«ձեռք»
Մատենագիտություն
H. AG 470; Աճ. ՀԱԲ 149
Էջ 505, սյունակ 1 Էջ 505
ՄԱՄՈՒԽ «վարդազգի մի բույս, կոպն» (բուսաբանություն)
Ստուգաբանություն ()
Կապ ունի՞ արդեոք մուխ- (մխել) արմատի հետ որպես կրկնավոր կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մամխի, մամխենի
Էջ 525, սյունակ 1 Էջ 525
ՄԷՋ -ոյ, ուշ նաեւ՝ -ի, -աց «մեջ, մեջք, կես, արգանդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *me(i)dhio- «միջին» հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միջամուխ, միջամուտ, միջապատ, միջավայր, միջատ, միջին, միջնանիւ, միջնաշխարհ, միջնորդ, միջոց, միջնաբերդ, միջագետք, բերդամէջ, բանակամէջ, թիկնամէջք, երկնամիջուկ, գետամէջք, աշխարհամէջ, փողոցամէջ, քաղաքամէջ, միջազգային, միջամասնիկ, միջամասնիկաւոր, միջամտել, միջամտութիւն, միջանկեալ, միջանցք, միջարկութիւն, միջնադար, միջնորդաբար, անմիջական, անմիջապէս, ընդմիջում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mádhyas
հուն.
mésos
լատ.
medius
գոթ.
midjis
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 313