Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԲ
(աւ, ավ)
«հրեական տոմարի 11-րդ ամիս»
Ստուգաբանություն (ասոր.)
փոխատու լեզու՝ ասոր. āb
փոխատու լեզու՝
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 73
ԱԲԵՂԱՅ
-ի, -ից
«վանական. կուսակրոն, ճգնավոր, միայնակյաց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. abīlā
(ուշ՝ հաբեղայ, խաբ-ի հետ բաղարկվելով՝ խաբեղայ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աբեղայակերպ,
աբեղայութիւն,
աբեղայական,
աբեղաթաղ,
աբեղութիւն
Մատենագիտություն
H. AG 299;
Աճ. ՀԱԲ 74
ԱԳԱՏ
«երկու բեւեռներով անցնող եւ ուղիղ անկյան տակ հատվող երկու մեծ շրջաններից յուրաքանչիւրը»
(աստղաբաշխական տերմին)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. `aqd
«կապ, կամար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 77
ԱԳԱՐԱԿ
«ագարակ, անդաստան, հանդ ու արտ, կալվածք»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *agro-
ինչ-որ centum տիպի լեզվի միջնորդութեամբ
փոխատու լեզու՝ շումեր. agar
«դաշտ, արտ»
փոխատու լեզու՝ խուռ. auari
«դաշտ»
Անբացատրելի է մնում -ակ-ը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագարակիկ,
ագարականալ,
ագարակաբաշխ,
ագարակել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 77;
Ջահ. ՀԼՊ 48, 452
ԱԳԼԻՄԻԱ
«ոսկու կամ արծաթի մանրուք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱԳՈՒՌ
II
(-ոյ)
«աղյուս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. āgūr
փոխատու լեզու՝ ակկադ. agurru
ուշ է ավանդված եւ դժվար թե անմիջական լինի ակկադերենից, թեեւ r-ի համար ավելի հավանական է ակկադերենի կրկնակի rr-ով ձեւը
Մատենագիտություն
H. AG 91, 510;
Աճ. ՀԱԲ 79
ԱԳՌԱՒ
(-ու)
«ագռավ, բու, մի համաստեղություն»
(աստղաբաշխական)
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *ker-
«բնաձայնական արմատ»
հ.-ե. արմատ՝ *ger-
«բնաձայնական արմատ»
Բնաձայն բառ, որ կազմությամբ նման է հ.-ե., այլեւ ոչ հ.-ե. համիմաստ բառերին, հատկապես հնդեւրոպական *ker- բնաձայնական արմատից ծագող լատ. corvus, մ. իռլ. crū (<*krouos) եւ հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատից ծագող հ. վ. գերմ. krā(w)a, հ. անգլ. crāwe բառերին, բայց օրինաչափ համապատասխանություն չկա։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագռաւանալ,
գայլագռաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
corvus
մ. իռլ.
crū
<*krouos
հ. վ. գերմ.
krā(w)a
հ. անգլ.
crāwe
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 79
ԱԴԱԴ
«շարժուն քանոն, ալիդադ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘idāda
որից միջնադար. լատ. alidada > ֆրանս. alidade, անգլ. alidad.
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
alidada
միջնադար.
ֆրանս.
alidade
անգլ.
alidad
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 80
ԱԴԱՐ
(-այ)
«եբրայական տոմարի 6-րդ ամիս»
(տոմարական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀδάρ
փոխատու լեզու՝ եբր. adār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81
ԱԴԱՐՈՐ
«մի տեսակ գոհար կամ մարգարիտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. durra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։