Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մեղր» որոնման արդյունք՝ 17 բառահոդված · Էջ 1 / 2
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 22, սյունակ 1 Էջ 22
ԱԶԱՐԻՈՆ ««տարկլավան, մեղրամուշկ» (բույս)»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. āzaryōn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 84
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒՂԻ (ուղի, եաղի) «օղի, գինի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *au(e)- «հոսել, թաց, ջուր» (անմիջական նախաձեւ՝ *aulio-)
«հոսել, թաց, ջուր» արմատից, որտեղից` *(a)ued-> հայ. գետ, ռուս. вода «ջուր», водка «օղի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղրաւղի, ամբրաւաւղի, օղեվաճառ, բարկօղի, խնձորօղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. вода «ջուր»
ռուս. водка «օղի»
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԵՍՊԱԿ «մատնոցախոտ, մեղրբեր, բարձանձ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ελελίσφακον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 17
Էջ 344, սյունակ 1 Էջ 344
ԽՈՐԻՍԽ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից) («խորիխս, մեղրահաց, մոմով մեղր, յուղով եւ մեղրով պատրաստված խմորեղեն») «խորիխս, մեղրահաց, մոմով մեղր, յուղով եւ մեղրով պատրաստված խմորեղեն»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kār- «մեղրամոմ» բայց լատիներենը (եթե փոխառություն չէ հունարենից) եւ հայերենը (եթե իրոք պատկանում է այս խմբին) ցույց են տալիս այլ ձայնավորում (հայերենը նաեւ *k>*kh անցում)
Թերեւս պատկանում է զուգահեռների այն խմբին, որոնց համար Պոկոռնին (Pok. IEW 1, 532) վերականգնում է *kār- «մեղրամոմ» արմատը, բայց լատիներենը (եթե փոխառություն չէ հունարենից) եւ հայերենը (եթե իրոք պատկանում է այս խմբին) ցույց են տալիս այլ ձայնավորում (հայերենը նաեւ *k>*kh անցում):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղրախորիսխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κηρός «մեղրամոմ»
հուն. κηρίον «մեղրահաց»
լիտվ. krys «խորիսխ, մոմով մեղր»
լեհ. skárzyk «խորիսխ»
Մատենագիտություն
Pok. IEW 532; Bugge KZ 10
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՐ «ծոր, ծորվանք»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «անմաքուր հեղուկ»
Աղբյուր՝ քարթվ. *cur (թերեւս) «քամել»
թերեւս փոխառութիւն կովկասեան (քարթվէլական) աղբիւրից, կամ, թերեւս, վերջինիս հետ մասին մի երրորդ աղբիւրից։ Եթէ ճիշտ են թմրիլ-ծմրիլ, թոյլ-ծոյլ զուգահեռները (թ/ծ հերթագայութեամբ), ապա կարող է գալ հնդեւրոպական արմատից, որտեղից՝ թոր, թորել, թարախ, եւ այս դէպքում Աճառեանի կարծիքը հնարաւոր է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծորել, ծորածոյ, ծորան, ծորուն, ծորենի, ծո(ր)ծոր, անծորելի, երկնածորան, հրածորան, շարաւածոր, քարափածոր
Նոր՝
ծորակ, ծորակաւոր, մեղրածոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. cur
մեղր. cur/cir
ճան. (n)cor
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 469
Տե՛ս նաեւ
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՒԾ -ոյ «ծուծ, ծծելիք. մի հարկ (°), ոսկրածուծ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
թերեւս հնդեւրոպական ծագման ծիծ բառի ձայնդարձային ձեւը։ Աճառեանը համարում է «կովկասեան» (քարթվէլական) ծագման բառ՝ բերելով մի շարք բառեր։ Մեր օրերում առանձնացւում է քարթվէլական *cow- «ծծել» արմատ, որի համար նշւում են նախիյան - դաղստանյան զուգահեռներ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուծ-ք, ծծել, ծծինք, քարախածուծ, ուղղածուծ, կաթնածուծ, կովածուծ, մեղրածուծ
Նոր՝
ծծան
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. juju «ծիծ»
վրաց. cov(n)a «ծծել, ծծում»
վրաց. cucna «ծծել, ծծում»
վրաց. cucva «խոնավացնել, թրջել»
վրաց. cici «ծիծ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 471; Կլիմով, ԷՍԿՅ 246
Տե՛ս նաեւ
Էջ 371, սյունակ 1 Էջ 371
ԿԱԹ I -ի, ուշ՝ -ոյ «կաթիլ, շիթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷet- «կաթել» կապ ունի՞ արդյոք *gʷet- «խեժ» արմատի հետ
բնիկ հնդեւրոպական՝ *gʷǝt- > *gʷet- «կաթել» արմատից (կապ ունի՞ արդյոք *gʷet- «խեժ» արմատի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթել, կաթոգի(ն), կաթոգնիլ, կաթուած, կաթոտ, կաթիլ, կայլ-ակ, խանդակաթ, շողակաթ, սրտակաթ, սերմնակաթ, մեղրակաթ, մշտակաթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. gutta «կաթիլ» (*e- ձայնավորի թուլացմամբ)
հ. իսլ. bannae «կաթիլ, կաթ» (*gʷǝtsnia-՝ ըստ Ռասմուսենի)
Մատենագիտություն
Olsen, NBA 137
Էջ 472, սյունակ 1 Էջ 472
ՀՕՏԻՍՈՅ (հոտիսոյ, հոտոսան, հոտսան) «մեղրաձուծ (բույս)» (բուսաբանություն)
Ծագումն անհայտ է
Էջ 501, սյունակ 1 Էջ 501
ՄԱԿԱՐԴ (-ի) «մածունի մերան, մակարդ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մակարդանալ, մակարդել, մեղրամակարդ
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՒՏԱԿ «բխան, մարովս, քաղցրարմատ, սուս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, գեր, բտած»
հ.-ե. արմատ՝ *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է ազդեցութիւնը
Կազմուած է մատու- եւ տակ բաղադրիչներից: մատու-ն, թերեւս, ծագում է հնդեւրոպական *mad- «թաց, խոնավ, գեր, բտած» արմատից, որտեղից՝ մատաղ, այլեւ, թերեւս, մատիտեղ: հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է հնդեւրոպական *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ազդեցութիւնը:
Տե՛ս նաեւ