Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված · Էջ 1 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԳԱՆ «ժրաջան, արագաշարժ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *auē «ջանալ, ճիգ գործել» (անմիջական նախաձեւ՝ *aueno)
Բաղադրություն՝ անագան (Աճառյան, ՀԱԲ 1, 75, նշանակության տարբերության պատճառով կապը ժխտում է)։ Կապ ունի՞ հնդեւրոպական *auē «ջանալ, ճիգ գործել» արմատի հետ, որի վերականգնումը այնքան էլ հավաստի չէ (*aueno> ագա՞ն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագան
Մատենագիտություն
Աճառյան, ՀԱԲ 75
Էջ 21, սյունակ 1 Էջ 21
ԱԳՈՒՌ II (-ոյ) «աղյուս»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. āgūr < ակկադ. agurru (ուշ է ավանդված եւ դժվար թե անմիջական լինի ակկադերենից, թեեւ r-ի համար ավելի հավանական է ակկադերենի կրկնակի rr-ով ձեւը) (դժվար թե, հավանական է)
ուշ է ավանդված եւ դժվար թե անմիջական լինի ակկադերենից, թեեւ r-ի համար ավելի հավանական է ակկադերենի կրկնակի rr-ով ձեւը
Մատենագիտություն
H. AG 91, 510; Աճ. ՀԱԲ 79
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԽՈՐԱՆ «սրընթաց»
Անստույգ (հավանաբար)
Ախուրեան (Ախորան) գետի անունից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԽՐԻԶԱՆ «գեղեցիկ եւ անուշահոտ մի ծաղիկ» (բուսաբան.)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրան. (՞) (բուն աղբյուրը չի հավաստված, թերեւս)
բայց բուն աղբյուրը չի հավաստված: Ծագումով թերեւս նույնն է ախրիճանակ բառի հետ, որ սրա ավելի հին ձեւը պետք է լինի:
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԽՐԻՃԱՆԱԿ «կմոնխ» (բուսաբան.)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրան. (՞) (բուն աղբյուրը չի հավաստված, թերեւս)
բայց բուն աղբյուրը չի հավաստված: Ծագումով թերեւս նույնն է ախրիզան-ի հետ, որ ավելի նոր ձեւը պետք է լինի:
Էջ 29, սյունակ 1 Էջ 29
ԱԿԱՆՋ-Ք (ականջներ) (ունկն բառի հոգնակին՝ հին երկակից) «ականջներ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
Հավանաբար բնիկ հնդեւրոպական, բայց ճիշտ ձեւի վերականգնումը դժվարություններ է հարուցում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ականջալուր, ականջատ, ականջամուտ, մեծականջ, մկնականջ, ականջեմ, սականջեմ, սկանջ(ն)ել, շականջանամ, շականջանեմ, ականջախոտ, ականջուկ, ակնտակ, ակնետուկ
Էջ 31, սյունակ 1 Էջ 31
ԱԿՈՒՄԲ (-ի, -ից) «նստելու տեղ, հավաք, հավաքույթ, ժողով, բազմություն, հանդես, ճաշկերույթ, նստատեղ եւ ուտելիք»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ակմբահոյլ, ակմբիլ, եռակմբաբանոց, բազմակմբանոց
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԱ ««ահա՛, ահավասիկ» (ցուցական բառ)»
Բնաձայն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահաւադիկ, ահաւանիկ, ահաւասիկ, աւաս
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 113
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԵԱԿ -ի, -աց «ձախ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական աղբյուրից, թեեւ բուն աղբյուրը չի հավաստված. հմմտ. ավ. haoya «ձախ» (հնդեւրոպական *seuio)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահեկակողմն, ահեկան, ահեկեայ, ահեկիք, ահեկին, ահեկութիւն, ահկութիւն, ահեկորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. haoya «ձախ»
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԻԼ «հավաքվել»
Ծագումն անհայտ է