Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲՈՐԵՆԻ
(-ի, -ից)
(բորեան, բորայ, բորէ)
«բորենի, մարդագայլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher-
«փայլուն, թխասպույր»
(անմիջական նախաձեւ՝ *bhor-)
+ենի ածանց
*-n-ով կազմության համար (հայերենում հետագայում ձեւափոխված)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhalla-
հ. վ. գերմ.
bero
«արջ»
ավ.
bawri
«կուղբ, ջրշուն»
լիտվ.
beras
«աշխետ, շագատ»
ավ.
bawraini
«կուղբ, կղբային»
հուն.
φρύνη, φρύνος
«խլուրդ, գորտ»
լատ.
fibrinus
«կղբային»
հ. վ. գերմ.
brun
«շագանակագույն»
պրուս.
brunse
«մի տեսակ ձուկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476
ԴԿՈՒՂ
(դկուլ)
«լորի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԴՈՆԴՈՂ
(դողդող, դանդող, դնդող)
«երերուն, շարժուն, փափուկ, կակուղ, թանձր եւ մածուցիկ նյութ, դոնդող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«դողալ, դողդողալ»
Կրկնավոր դող արմատից
Կրկնավոր դող արմատից, որ ծագում է *dhel- «դողալ, դողդողալ» արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 680
ԹԵԿՈՒՂԱՅ
«համբերութիւն»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. tequle (teqla)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 171
ԻՄԱԼԱԿԵԼ
(իմալակեալ ձեւում)
«փափկել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μαλακός
«փափուկ, կակուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 241
ԽՆՏՈՒԶ
«կուղբ, ջրշուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qunduz
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 381
ԽՈՒԼԻՆԶ
(խողինջ, կողինջ, կուղինջ)
«ուռուցք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qulinj
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 416
ԽՌՇՏԱՄՆ
«փափուկ, կակուղ (ոսկորի մասին)»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կնճռոտվել, կուչ գալ»
*k > *kh անցմամբ
Կասկածելի են ինչպես հնդեւրոպական *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» արմատի *k > *kh անցումով, այնպես էլ կոճիկ եւ կրճտալ բառերի հետ կապելու փորձերը (անբացատրելի է մնում -ամն-ը):
ԿԱԿՈՒՂ
(-ոյ)
«փափուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gag-
«կլոր բան, գունդ»
եւ *-ul ածանց
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վ)ել, կլոր բան»
կրկնաւոր կազմութիւն
Կամ կրկնաւոր կազմութիւն (մամուլ, մամուռ տիպի), կամ ինչ-որ *կակ- արմատից -ուղ ածանցով կազմութիւն։ Երկու դէպքում էլ հնարաւոր է կապը «ուռչել, կլոր ուռուցք, կլոր» գաղափարի հետ, եւ պէտք է ենթադրել կամ հնդեւրոպական *gag- «կլոր բան, գունդ» եւ *-ul ածանց, կամ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» արմատից կրկնաւոր կազմութիւն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կակղել,
կակղանալ,
կակղամիտ,
կակղոտ,
կակղութիւն,
կակղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
cicel, cycel
«փոքր կարկանդակ»
հուն.
γαγγλία
«ուռուցք»
ԿԱՍՏՐԻՈՍ
(կաստրիոս, կաստորիոս, սխալմամբ` կտորոց, կոթորոս)
«կուղբ, ջրշուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καστόριος
«կուղբ բառի ածականը»
Աճառյանը բերում է κάστωρ ձեւը եւ գրում. «վերջավորությունը չի հարմարում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 532
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։