Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԹԱՆԱՍԻԱ
«անթառամ ծաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀθανασία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 88
ԱԽՐԻԶԱՆ
«գեղեցիկ եւ անուշահոտ մի ծաղիկ»
(բուսաբան.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
բայց բուն աղբյուրը չի հավաստված: Ծագումով թերեւս նույնն է ախրիճանակ բառի հետ, որ սրա ավելի հին ձեւը պետք է լինի:
ԱԿՏՈՆ
«կտտկենի, բանբրվենի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ακτέος
փոխատու լեզու՝ հուն. ακτεα
արհեստական՝ նորակերտում. Աճառյանը (ՀԱԲ 1, 111) «մեկնում է «մի տեսակ ծառի ծաղիկ» առանց հուն. աղբյուրը նշելու»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111
ԱՅԳԻ
(-եաց)
«խաղողի այգի, ուշ` ընդհանրապես այգի, խաղողի որթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ei-
«կարմրավուն»
(անմիջական նախաձեւ՝ *oiui-iā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այգեգործ,
այգեստան,
այգեկութ,
այգաւէտ,
այգածաղիկ,
այգորդ,
այգեպան,
այգետեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
οἴη
«ասորենի, անձնի»
լատ.
ūva
«խաղողի ողկոյզ, խաղող»
հ. վ. գ.
īwa
«դեղձի, կարմրածառ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 166;
Pok. 297
ԱՆԴՐԻՏԱԿ
«վայրի չաման»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *andh-
«բողբոջել, ծաղկել»
(անմիջական նախաձեւ՝ *andhos-)
Կազմուած է այլուստ անծանօթ անդրի- (սեռակա՞ն) եւ տակ «արմատ» բաղադրիչներից։ Առաջինը կապ ունի՞ հնդեւրոպական *andh- «բողբոջել, ծաղկել» արմատի հետ (*andhos- «ծաղիկ, խոտ»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ándha
«սոմա (բույս)»
խոլ.
ainder
«երիտասարդ կին»
<կելտ. *andhero «ծաղկող, երիտասարդ»
հայ.
անդ
«հունդ»
հայ.
անդեայ
«նախիր»
ԱՆԵՄՈՆ
«ծաղկոտրուկ, հողմածաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀνεμώνη
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 192
ԱՆԹԵՄ
(անթեմն, այլեւ սխալմամբ՝ աւթեմն, ավթիմոն, օթեմոն)
«մի ծաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀνθέμιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 194
ԱՌՈՒԵՂ
«մի ծաղիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *erebh-
«գույնացույց արմատ»
(անմիջական նախաձեւ՝ *orobh-)
+ *-el
արմատ + *-el
Տե՛ս նաեւ
ԱՍՏՂ
-եղ, -դանի
«աստղ, ծովային մի կենդանի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ster/l-
«աստղ»
(անմիջական նախաձեւ՝ *əstēr-lā-, *əstel-nā)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստղաբաշխ,
աստեղատուն,
աստ(ե)ղագէտ,
աստեղագիտութիւն,
աստեղանշմար,
համաստեղութիւն,
աստղանշան,
աստղիկ,
աստղկեան,
անաստղ,
բազմաստղ,
աստղալից,
աստղածաղիկ,
աստղանիշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀστήρ
լատ.
stellā
գոթ.
staērnō
«աստղ»
Մատենագիտություն
H. AG 421;
Աճ. ՀԱԲ 278
ԱՏՐԱԳՈՒՅՆ
(-ի, -ից)
«հրագույն մի ծաղիկ՝ ագարիոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. āturgōn
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. āturgōn, հայ. (< արաբ. < պ.) ագարիոն
Մատենագիտություն
H. AG 290;
Աճ. ՀԱԲ 290
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։