Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԼԽՈԶԱԶ
(վրիպակով՝ ալխոշալ)
««լեղակենի, լեղակ, մշկան եղինջ» (բոյս)»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս արաբ. բառ` qzz «զզվել» արմատից
ԱՆԴԵԱՅ
(-եաց, -եայց)
(անդի)
«խոշոր եղջերավոր անասուն, նախիր, խոշոր եղջերավոր անասունների հոտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *andh-
արմատից
որտեղից՝ հայ. անդ «հանդ, վարելահող, արտ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդեորդ,
անդիորդ,
անդւորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
կիմր.
enderig
«ցուլ եզ»
կիմր.
anner
բրետ.
ounner
«երինջ»
Տե՛ս նաեւ
ԱՆՃՈՌՆԻ
-նոյ, -նեաց
«մեծ խոշոր, տձեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս ան- ժխտական նախածանցից՝ այլուստ անծանոթ ճոռն- արմատից:
ԱՐՄԱՆ
(-ի, -աց)
(բ. արմա)
«խոշոր ալյուր (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՐՋԱՌ
(-ոյ, ուշ՝ -ի, -աց)
««խոշոր եղջերաւոր անասուն, տաւար» (բրբ. «ջահել եզ»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *er(i)-
«եղջերաւոր անասուն (այծ, ոչխար, կով, այծյամ)»
հ.-ե. արմատ՝ *per-
«ծնել»
(անմիջական նախաձեւ՝ *pr-tiat-)
Կապ ունի՞ *er(i)- «եղջերաւոր անասուն (այծ, ոչխար, կով, այծյամ)» արմատի հետ, որտեղից թերեւս ծագում են էրինջ, ալոջ բառերը: Կասկածելի է կապը նաեւ *per- «ծնել» արմատի հետ, որտեղից՝ հայ. որթ (հորթ) բառը (*pr-tiat- > առ ՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արջառեանց,
արջառաջիլ,
արջառամահ,
արջառակաչի
Մատենագիտություն
Pok. IEW 326
ԳԱԶԳԱԶԻԼ
(գազգաթիլ)
«խորշել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է։ Նույնը նաեւ գազաղել, գազգաղել՝ դ-ի եւ գ-ի շփոթմամբ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 499, 505) երկուսից գ-ով տարբերակներից բերում է գազգաթիլ-ը, դ-ով տարբերակներից գազգաղել-ը՝ սխալ մեկնությամբ՝ «խոշորել» (փխնկ. «խորշել»)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 499, 505
ԳՈՆՁ
(գունձ, գունճ)
«խեղանդամ, հաշմանդամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. gunj
«սապատավոր»
թերեւս իրանական աղբյուրի՞ց. հմմտ. պ. gunj «սապատավոր» (՞)։ Աճառյանը (ՀԱԲ 1, 579) սրա հետ միացնում է քրդ. գոնջ(ո) «մեծ, խոշոր» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոնձանալ,
գոնճանալ,
գոնձութիւն
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ 579)
ԴՐԵՇՏ
(դրիս)
«դժվար»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ պ. durušt
«խոշոր, կոպիտ, կոշտ»
Աճառյանը (ՀԱԲ 1, 693) բխեցնում է պ. durušt «խոշոր, կոպիտ, կոշտ» բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 693
ԵԶՆ
(-ին, -անց)
«եզ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ag'h-
«խոշոր եղջերավոր անասուն»
(անմիջական նախաձեւ՝ *eg'h-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եզնանոց,
եզնալուծ,
եզնակ,
եզնախոյ,
եզ(ն)ող,
եզնիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդ.
ahē-
«կով»
ավ.
azī
«երեք տարեկան կով»
մ. հոլ.
ag
«խոշոր եղջերավոր անասուն, ար...»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։