Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 74 բառահոդված (էջ 1/8)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽՈՆԴ -ի, -աց «ստամոքս, փորոտիք»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ հուն. χολας «փորոտիք»
Կապ ունի՞ հուն. χολας «փորոտիք» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախոնդանոտ
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՄՊ (ամբ), -ո «ամպ, սպունգ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *nebh- «ամպ» (անմիջական նախաձեւ՝ *nbhó-, *mbhó-)
«ամպ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամպախաղաց, ամպագույն, ամպածին, ամպաշող, ամպացեալ, ամպաշուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդ.
nábhas
«ամպ, երկինք, մթնոլորտ»
հ. բ. գ.
nebul
գ.
Nebel
«մշուշ»
հ. իռլ.
nem
կիմր.
nef
«երկինք»
պրս.
nam
«խոնավ»
Մատենագիտություն
H. AG 417; Աճ. ՀԱԲ 162
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒԻՇ (աւիշկ, աւիշտ, աւիժ) «ավիշ, հյութ, անգույն մարմնահեղուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au(e)- «խոնավացնել, թացացնել, հոսել» (անմիջական նախաձեւ՝ *wē-skh-` *auē-k'u-)
«խոնավացնել, թացացնել, հոսել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
avatā
«ջրհոր»
լատվ.
auots
«աղբյուր»
հ. իռլ.
a(i)ce
«ջուր»
Էջ 104, սյունակ 1 Էջ 104
ԱՒՐ II (-ոյ) «մաղձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au- «թացացնել, խոնավացնել, հոսել» (անմիջական նախաձեւ՝ *au-ro-)
Արմատից. հմմտ. h. հնդկ. vár(i) «ջուր», հայ. գայռ, լատ. urina «մեզ», կիմր. gwer «ճրագու»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vár(i)
«ջուր»
հայ.
գայռ
լատ.
urina
«մեզ»
կիմր.
gwer
«ճրագու»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵԿ «բեկված, կոտրված, խեղանդամ, խոնարհ, հեզ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhe(n)g- «կոտրել, բեկել, ջարդել»
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեկ(ան)ել, բեկումն, դիւրաբեկ, գազանաբեկ, նախանձաբեկ, հրամանաբեկ, կաշառաբեկ, խեցբեկ, լերդաբեկել, աղեբեկ, բեկբեկել, բեկբեկումն, բեկոր, բեկտորել, բեկտել, բեկտու, բեկտումն, բեկտոր, բեկչիլ, անբեկչելի, բեկաբոյժ, բեկաբուժութիւն, բեկուն, բեկբեկունք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
banákti
«կոտրում է բեկում է»
հ. իռլ.
bongid
«կոտրում է, հնձում է, հաղթում է»
հ. իսլ.
banga
«խփել»
Մատենագիտություն
H. AG 429; Աճ. ՀԱԲ 436
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԴԵՌՆ -ռան, -ռունք (բնդիռն, փնդեռն) «մի սեւ բզեզ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *pen- «տիղմ, ցեխ, ճահիճ, ջուր, խոնաւ» (անմիջական նախաձեւ՝ *phen-)
կապ ունենայ հնդեւրոպական *pen- (*phen-) արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փնդեռնաբատակ, կոյաբնդիռ
Էջ 156, սյունակ 1 Էջ 156
ԳԵՏ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց) «գետ, մի եղանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uedo- «խոնավացնել, հոսել» (անմիջական նախաձեւ՝ *au(e)-, -ed-, -er-) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գետաքար, գետավէժ, գետափն, գետաքար, գետեզր, գետամէջք, գետառ, գետմոխս, խեցգետին, ձիագետին, միջագետք, գետաբերան, գետափնեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ύδωρ
փռյուգ.
βεδυ
գոթ.
wato
հ. սլ.
voda
«ջուր»
Մատենագիտություն
H. AG 434; Աճ. ՀԱԲ 537
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷՇ -ոյ, -ի, -ից, -ու ««դիակ, պատառ, մարմնի պատառ», (ուշ՝ «վատ, գէջ»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *ueis- «հոսել, խոնավութիւն»
փոխատու լեզու՝ զնդ. vaeša «փտել, նեխել»
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից. հմմտ. զնդ. vaeša «փտել, նեխել»: (ըստ Ղափանցյանի): Աւելի քիչ հաւանական է բնիկ հնդեւրոպական ծագման վարկածը՝ *ueis- «հոսել, խոնավութիւն» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիշակեր, գիշախանձ, գիշատել, գիշահոտ, գիշահոտութիւն, գիշագէջ, գազանագէջ, հոգեգէջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
զնդ.
vaeša
«փտել, նեխել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550; Pok. IEW 1134
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷՋ (գէճ) -ոյ (գէճ) «խոնավութիւն, թացութիւն, խոնավ, բաց, վավաշոտ, ցանկասեր, ականջի կեղտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *guheid- «հեղուկ, խոնավ» (անմիջական նախաձեւ՝ *guhoidhio-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *guhoidhio-` *guheid- «հեղուկ, խոնավ» արմատից: հմմտ. հ. սլ. židŭkŭ «հեղուկ, ջրիկ» (հայ-սլավոնական զուգաբանություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիջութիւն, գիջագոյն, գիջակն, գիջագործ, գիջալից, գիջին, գիջանալ, գիժագոյն, գիժական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլ.
židŭkŭ
«հեղուկ, ջրիկ» (հայ-սլավոնական զուգաբանություն)
Էջ 163, սյունակ 1 Էջ 163
ԳՁՈՒՁ (գձուժ) «անարգ, նվաստ, համեստ, խոնարհ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *guhdei- «անհետանալ, կործանվել» (անմիջական նախաձեւ՝ *guhdio- *guhdei-) կրկնությամբ
կրկնությամբ եւ կծիծ արմատից ազդված։ ընդհանրապես այս արմատի տակ միավորվող ձեւերի հնչյունական փոխհարաբերությունը պարզ չէ, եւ հայերենի գձուժ-ի միացումը կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գձձել, գձձիլ, գձձութիւն, գձձասէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ksināti
«ոչնչացնում է, կործանում է»
հուն.
φθίνω
«ոչնչացնել, կործանել (անանց.), ոչնչանալ, կործանվել»