Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԲԵՂԱՅ
-ի, -ից
«վանական. կուսակրոն, ճգնավոր, միայնակյաց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. abīlā
(ուշ՝ հաբեղայ, խաբ-ի հետ բաղարկվելով՝ խաբեղայ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աբեղայակերպ,
աբեղայութիւն,
աբեղայական,
աբեղաթաղ,
աբեղութիւն
Մատենագիտություն
H. AG 299;
Աճ. ՀԱԲ 74
ԱԿԱՊԹԱԶԻԿ
«մի տեսակ փուշ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է հուն. ἀκανθαλευκη-ի ականթաղիկ (-է) տառադարձության աղավաղումից
Տե՛ս նաեւ
ԱՂԿՐ
«թաղար, ծաղկաման»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
սխալագրություն արկղ բառի
ԱՌԱԳԱՍՏ
(-ի, -ից, -աց)
«վարագույր, հարսանեկան սենյակ, նավի առագաստ, թաղանթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *eu-
«հագնել»
(անմիջական նախաձեւ՝ *ow-)
Կազմված է առ- նախածանցով եւ -աստ վերջածանցով` -ագ- արմատից, որ բնիկ հնդեւրոպական է` *ow- նախածանցից (*eu- «հագնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առագաստել,
առագաստաձեւ,
անառագաստ,
առագաստանալ,
առագաստանաւ,
առագաստաւոր,
առագաստափայտ
Մատենագիտություն
H. AG 411;
Աճ. ՀԱԲ 248
Տե՛ս նաեւ
ԱՐԴԱԽԻԼ
(խարթաղի (՞))
«կործանվել, տապալվել, քանդվել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er-
«նոսր, իրարից հեռու, իրարից հեռանալ, բաժանվել, քայքայվել, քանդվել»
(անմիջական նախաձեւ՝ *rdh-)
+ ախ-
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
rdhak
«առանձին»
հ. հնդկ.
ordha
«մաս, կողմ»
հ. հնդկ.
ardhá
«կես»
լիտվ.
ardýti
«քննել, բաժանել, ճեղքել, քայքայել, քանդել»
Մատենագիտություն
Ջահ. None
ԱՒԹԱՂԱՅ
(օթաղայ)
«գլխի կամ գլխարկի վրա ամրացված փետրազարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թյուրքական otaya
Փոխառություն թյուրքական աղբյուրից
Զուգաբանություններ այլ լեզուներում
չաղաթ.
otaya
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 610
ԴԱՄԲ
«թաղում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dembh-
«թաղել»
(անմիջական նախաձեւ՝ *dhmbh-)
արմատից
(հայ-հունական զուգաբանություն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դամբան,
դամբանական,
դամբանագէշ,
դամբանագէջ,
դամբանակ,
դամբարան,
դամբարանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τάφος
«թաղում, հուղակավորություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 618;
Pok. IEW 248-249
ԴԻԿԼԻԿՈՆ
(դիկղիկոն)
«մի տեսակ թաղանթ (մարմնի մեջ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. *δικλίκον
ճիշտ չէ δικλίδον ձեւ վերականգնելը, եթե նկատի առնենք, որ Թրակացու քերականության մեջ այս բառը հիշված է իբրեւ օրինակ նախահարաշեշտավոր բառի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 668
ԵՔՍՈԴԻՈՆ
(-ի, -աց)
«հուղարկավորություն, թաղման հանդես»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. εξόδιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 73
ԶԵՂՋԵԼ
«ծածկել, պահել, թաքցնել, համառոտել, կրճատել, զեղչել»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *pel-
«ծածկել»
(անմիջական նախաձեւ՝ *pel-khio-)
Քիչ հավանական է, որ կազմված լինի զ- նախածանցով՝ հնդեւրոպական *pel-khio-ից ծագող *հեղջ ձեւից՝ *pel- «ծածկել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
felhan
«թաքցնել. թաղել»
գերմ. felh- < *pel-k-
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։