Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԲԵԹ
-ի
«աբեթ (դյուրավառ նյութ, որ բռնկվում է հրահանը կայծքարին խփելով)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. abedi
Աճառյանը (ՀԱԲ 1, 74) հնարավոր է համարում հակառակ փոխառությունը, բայց վրաց. բառը ընդհանուր քարթվելական է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 74
ԱԿԱՍՏԱՆ
«ապաստան. ապահովություն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *pǝg-
«մարմնամասի անվանում»
(անմիջական նախաձեւ՝ *pōg-)
հետագա վերաիմաստավորմամբ
Կազմված է այլուստ անծանոթ *ակ արմատից՝ իրանական ծագման -ստան ածանցով։ Եթե հայկական կազմություն է, ապա հնարավոր է ծագումը հնդեւրոպական *pǝg- (*pōg-) մարմնամասի անվանումից՝ հետագա վերաիմաստավորմամբ։
ԱԿԱՏՍ
(-ի, -ից)
«ակոս, վարի ժամանակ խոփի առաջացրած երկարավուն փոս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս փոխառություն որեւէ հնդեւրոպական centum տիպի լեզվից՝ *ag- «քշել, տանել» (հայ. ած-) արմատից, որտեղից՝ խեթ. aggala, հ. հուն. αὖλαξ «ակոս»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ակասաբեկ,
ակասաձեւ,
ակասաձիգ,
ակասել,
ակասախոտ,
ակոսատր
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ.
aggala
հ. հուն.
αὖλαξ
«ակոս»
ԱՂԲ
(-ոյ)
«աղբ, աղտեղություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *slop-
«ճարպ?»
(անմիջական նախաձեւ՝ *selp)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղբանոց,
աղբաբոյն,
աղբիք,
աղբեւք,
աղբել,
աղբեղեն,
աղբագոյն,
աղբոց,
աղբին,
աղբկոտոց,
աղբադրուստ,
աղբադրուկ,
աղբդրուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ.
šalpa, šalpi
«կողկղանք»
հայ-խեթական զուգաբանություն
Մատենագիտություն
Ջահ. ԲՀԳ 3, 23-24
ԱՄԵԹ
«հաստատուն, կայուն, փորձառու, բերրի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *omo-
«եռանդով հարձակվել, ամուր կանգնել, ամրացնել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *omo- «եռանդով հարձակվել, ամուր կանգնել, ամրացնել» (հմմտ. հ. հնդկ. ámatra- «ամուր») արմատի հետ։ Քիչ հավանական է Գ. Ղափանցյանի ենթադրությունը ավ. maētha «տատանվող, անհաստատ» բառի՝ ժխտական լինելու մասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամեթագոյն,
ամեթանալ,
ամեթութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ámatra-
«ամուր»
ԱՄԵԹՈՎՍ
(ամեթիւստոս, ամեթոս, ամեթիստրոն, ամթիստրոն)
«մեղեսիկ, սուտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀμέθυστος
Մատենագիտություն
H. AG 340;
Աճ. ՀԱԲ 152-153
ԱՄՊԱՐ
«մոլորակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
գալիս է (հ)ամ-պար (եւ ոչ անպար) կազմությունից, եթե մի հին իմաստով («երկինք») ծագումով կապված չէ ամպ բառի հետ
Տե՛ս նաեւ
ԱՅՆ
II
«այն, նա»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *oni-
«ցուցական արմատ»
այ-ի համար նշում են նաեւ հ.-ե. *āi- ցուցականը կամ -ati «մասնիկը»։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
añs, anàs
«այն»
ռուս.
он, оно
«նա»
խեթ.
anne-
«այն»
Տե՛ս նաեւ
ԱՅՐԻ
(-ւոյ, -եաց)
«այրի կին կամ տղամարդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Եթե կապ ունի այր «տղամարդ» բառի հետ, ապա ի՞նչ ձեւով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այրենոց,
այրութիւն,
այրիութիւն,
այրանալ (այրիլ)
ԱՆԱՐԻ
(-եաց)
«վիթխարի, անճոռնի, անհեթեթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. anairya
«ոչ արի, օտար»
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։