Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 85 բառահոդված (էջ 1/9)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 43, սյունակ 1 Էջ 43
ԱՄԲԱՐԻՇՏ (ամպարիշտ, անբարիշտ) «անհավատ, անաստված, չարագործ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական պարիշտ
Կազմված է ան- ժխտականով՝ իրանականից փոխառյալ պարիշտ ձեւից՝ ն-ի եւ պ-ի հետագա առնմանական փոփոխությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարշտել, ամբարշտանալ, ամբարշտագոյն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 149
Էջ 44, սյունակ 1 Էջ 44
ԱՄԲԵՏ -ի, -ից (ամբոյտ, ամպոյտ, անբոյթ) ««խլուրդ» (անբոյտ «մի դեղաբոյս՝ արծվաճանկ, գողենի, asplenium scolopendrium», այլ՝ «հովագ կամ միեղջերու»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *bheu- «աճել, բարգավաճել»
Հազիվ թե կազմված լինի ան- նախամասնիկով՝ ինչ-որ *բետ ( *բոյտ) արմատից, (հազիվ թե՝ հնդեւրոպական *bheu- «աճել, բարգավաճել» արմատից, որտեղից՝ բոյս)։
Տե՛ս նաեւ
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈՒԼ (-ոյ, ուշ՝ -ի, -աց) «չբեր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pō-lo- «զավակ, ձագ» (անմիջական նախաձեւ՝ *n-pō-lo-) *n- ժխտական
հմմտ. հայ. ան- եւ ուլ, այլեւ, թերեւս, ալոջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամլածին, ամլանալ
Մատենագիտություն
Pok. IEW 843
Տե՛ս նաեւ
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՆԱԳԱՆ «ուշացած, ուշ ժամանակ, երեկո»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս կազմված է ան- (<հ. -ե. *an- «վրա, վեր») նախածանցով՝ ագանիլ «օթեւանել, գիշերել» բայից: Ավելի քիչ հավանական է բխեցնել ագան «ժրաշան» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագանել, անագանութիւն, անագանավար, անագանի
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՆԱԳՈՐՈՅՆ (անագորոն, անագորուն, անագորովն) «անգութ, անողորմ, դաժան, անխնայ, անմիտ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *uer- «սիրալիրություն, բարյացակամություն»
Կազմված է ան- ժխտականով՝ այլուր անհայտ *ագոր «գութ, ողորմածություն» արմատից: Վերջինիս համար կարելի՞ է արդյոք ենթադրել կապ գորով բառի կամ հնդեւրոպական *uer- «սիրալիրություն, բարյացակամություն» արմատի հետ:
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՂԿ «անժույժ, թույլ, անարի» (բբ.)
Ստուգաբանություն (անստույգ)
աղկաղկ բառի ոչ կրկնավոր հիմքն է՝ ան- նախամասնիկով, որ այստեղ ունի ուժեղացնող իմաստ
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԹԵՂ «անթեղ, կրակախառն մոխիր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *anth- «տաք» (անմիջական նախաձեւ՝ *anth-°)
Եթե բաղկացած չէ ան- ոչ ժխտական նախածանցից (հմմտ. անձեռոցիկ, անբանի) եւ թեղ «դեզ, շեղջ, կույտ» բառից, ապա կամ համեմատելի է կամ հայ. բրբ. անթայր «կայծ», հուն. άνθραξ «ածուխ», խեթ. ant «տաք» բառերի (< հ.- ե. *anth-°), կամ վրաց. anteba «կրակ վառել, հրահրել, բորբոքել» բառի հետ: Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 194) վերջինիս հիման վրա համարում է փոխառություն կովկասյան աղբյուրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άνθραξ
«ածուխ»
խեթ.
ant
«տաք»
վրաց.
anteba
«կրակ վառել, հրահրել, բորբոքել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 194
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԻՀԱՆԳ «դժվար» (ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հայերեն)
ան- (ժխտական)-ի հանգ:
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆԿՂՏԱՆԱԼ «վատ բան տենչալ, տոփալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կազմված է ան- սակաւ գործածական նախածանցով՝ կտղիլ բայի հիմքից, կտիղ > կղիտ դրափոխությամբ։
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆԿՈՒՌՈՒԹԻՒՆ «հզորություն»
Ստուգաբանություն (անստույգ)
կազմված *կուռ (=կուռ «կռած») կամ անծանոթ կիռ արմատից՝ ան- (ոչ ժխտական) եւ -ութիւն ածանցներով։