Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 43 բառահոդված (էջ 1/5)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 35, սյունակ 1 Էջ 35
ԱՂԱՐԻԿՈՆ (ախարիկոն, դարիկոն) «մի սունկ՝ շամպինյոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀγαρικόν
փոխատու լեզու՝ արաբ. agārīqōn
թերեւս արաբ. միջնորդութեամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 122
Էջ 39, սյունակ 1 Էջ 39
ԱՂՋ (աղտ) «մութ, մթություն, խավար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *aghl- «մութ ամպ, խավար»
Բաղադրութիւններ՝ աղջութիւն, աղջաղջ, աղջամուղջ, աղջամղջին, աղջամղջիլ, աղջտամուղջ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 335) նույնացնում է արջն բառի հետ (տե՛ս), որ ճիշտ չէ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղջութիւն, աղջաղջ, աղջամուղջ, աղջամղջին, աղջամղջիլ, աղջտամուղջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
όρφυν
«խավար, մշուշ»
Մատենագիտություն
Pok. IEW 8; Աճ. ՀԱԲ 335
Տե՛ս նաեւ
Էջ 43, սյունակ 1 Էջ 43
ԱՄԲԱՐ (-ի, -աց, ուշ՝ -ոյ) (ամպար, համբար) «ամբար, շտեմարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. (h)anbār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համբարել, համբարանոց, ամբարապետ, ջրամբար, համբարակալ, համբարածու, համբարական, համբարան, խոտահամբար, յոգնահամբար
Մատենագիտություն
H. AG 95, 178; Աճ. ՀԱԲ 149
Տե՛ս նաեւ
Էջ 43, սյունակ 1 Էջ 43
ԱՄԲԱՐԻՇՏ (ամպարիշտ, անբարիշտ) «անհավատ, անաստված, չարագործ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական պարիշտ
Կազմված է ան- ժխտականով՝ իրանականից փոխառյալ պարիշտ ձեւից՝ ն-ի եւ պ-ի հետագա առնմանական փոփոխությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարշտել, ամբարշտանալ, ամբարշտագոյն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 149
Էջ 43, սյունակ 1 Էջ 43
ԱՄԲԱՐՀԱՒԱՃ (-ի, -ից) (ամպարհաւաճ, ամբարահաւաճ) «ամբարտավան, գոռոզ, մեծամիտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն իրանական աղբյուրից, թեեւ բուն աղբյուրը չի ճշտված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարհաւաճութիւն, ամբարհաւաճումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ամբարիշտ
հայ.
ամբարտաւան
Էջ 44, սյունակ 1 Էջ 44
ԱՄԲԵՏ -ի, -ից (ամբոյտ, ամպոյտ, անբոյթ) ««խլուրդ» (անբոյտ «մի դեղաբոյս՝ արծվաճանկ, գողենի, asplenium scolopendrium», այլ՝ «հովագ կամ միեղջերու»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *bheu- «աճել, բարգավաճել»
Հազիվ թե կազմված լինի ան- նախամասնիկով՝ ինչ-որ *բետ ( *բոյտ) արմատից, (հազիվ թե՝ հնդեւրոպական *bheu- «աճել, բարգավաճել» արմատից, որտեղից՝ բոյս)։
Տե՛ս նաեւ
Էջ 44, սյունակ 1 Էջ 44
ԱՄԲԻՈՆ (ամպիոն, ամբոն, ամպոն) «եկեղեցու բեմ, բեմ» (կրոնական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἄμβων
Մատենագիտություն
H. AG 340; Աճ. ՀԱԲ 151
Էջ 44, սյունակ 1 Էջ 44
ԱՄԲՈՂՋ -ի, -ից (ամպողջ) «ամբողջ, բովանդակ, ամբողջական, ողջ, անվնաս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ambhi- «շուրջը, երկու կողմից»
Հին կազմություն՝ ամբ- (հնդեւրոպական *ambhi- «շուրջը, երկու կողմից» եւ հայ. ողջ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբողջանալ, ամբողջապես, ամբողջան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀμφί
«շուրջը, երկու կողմից, բոլոր կողմերից»
լատ.
amb-
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 152; Pok. IEW 34
Տե՛ս նաեւ
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՄՊ (ամբ), -ո «ամպ, սպունգ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *nebh- «ամպ» (անմիջական նախաձեւ՝ *nbhó-, *mbhó-)
«ամպ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամպախաղաց, ամպագույն, ամպածին, ամպաշող, ամպացեալ, ամպաշուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդ.
nábhas
«ամպ, երկինք, մթնոլորտ»
հ. բ. գ.
nebul
գ.
Nebel
«մշուշ»
հ. իռլ.
nem
կիմր.
nef
«երկինք»
պրս.
nam
«խոնավ»
Մատենագիտություն
H. AG 417; Աճ. ՀԱԲ 162
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՄՊԱՃ (անպաճ, անապաճ, անապ, անպ) «մի տեսակ հնդկական պտուղ, մանգո»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. anbaj
փոխատու լեզու՝ արաբ. anab
փոխատու լեզու՝ արաբ. anba
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 163